Սոլսբերիի տաճարը եպիսկոպոսի այգուց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոլսբերիի տաճարը եպիսկոպոսի այգուց
տեսակգեղանկար
նկարիչՋոն Կոնստեբլ
տարի1823
բարձրություն87,6 սանտիմետր[1]
լայնություն111,8 սանտիմետր[1]
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՎիկտորիայի և Ալբերտի թանգարան[2]
հավաքածուՎիկտորիայի և Ալբերտի թանգարան
քաղաքԼոնդոն
կայք
Ծանոթագրություններ
 Salisbury Cathedral from the Bishop's Grounds (FA.33) Վիքիպահեստում

Սոլսբերիի տաճարը Եպիսկոպոսի այգուց (անգլ.՝ Salisbury Cathedral from the Bishop's Grounds), անգլիացի նկարիչ Ջոն Կոնստեբլի կտավը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1820-ական թվականներին իր սարկավագ ընկերոջ պատվերով Ջոն Ֆիշեր Կոնստեբլը նկարում է մի քանի էտյուդներ և նկարներ՝ Սոլսբերիի միջնադարյան տաճարի պատկերով։ Դրանցից ամենահայտնին եպիսկոպոսի այգուց տաճարի տեսարանով կտավն է, ուր առջևի պլանում պատկերված սաղարթախիտ ծառերը բնական կամար են ստեղծել, որից երևում է տաճարը՝ ներդաշնակվելով բնապատկերին։ Կտավի բաժանումը երկու պլանի՝ մուգ առջևի և լուսավոր հետին, նկարը նկարի մեջ լինելու տպավորություն է թողնում։

Սոլսբերիի տաճարի տեսարան, Ջոն Կոնստեբլ

Ինչպես գերմանացի ռոմանտիկների կտավներում, տաճարը ոչ թե ուղղակի պատկերված օբյեկտ է, այլ ազգային պատմության և տիեզերական ներդաշնակության խորհրդանիշ։

Նկարը գտնվում է Լոնդոնի՝ Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում։ Նկարի ավելի վաղ ստեղծված տարբերակներից մեկը պահվում է Սան Պաուլոյի արվեստի թանգարանում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]