Սոլսբերիի տաճարը եպիսկոպոսի այգուց
Սոլսբերիի տաճարը եպիսկոպոսի այգուց | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջոն Կոնստեբլ |
տարի | 1823 |
բարձրություն | 87,6 սանտիմետր[1] |
լայնություն | 111,8 սանտիմետր[1] |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Վիկտորիայի և Ալբերտի թանգարան[2] |
հավաքածու | Վիկտորիայի և Ալբերտի թանգարան |
քաղաք | Լոնդոն |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Salisbury Cathedral from the Bishop's Grounds (FA.33) Վիքիպահեստում |
Սոլսբերիի տաճարը Եպիսկոպոսի այգուց (անգլ.՝ Salisbury Cathedral from the Bishop's Grounds), անգլիացի նկարիչ Ջոն Կոնստեբլի կտավը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1820-ական թվականներին իր սարկավագ ընկերոջ պատվերով Ջոն Ֆիշեր Կոնստեբլը նկարում է մի քանի էտյուդներ և նկարներ՝ Սոլսբերիի միջնադարյան տաճարի պատկերով։ Դրանցից ամենահայտնին եպիսկոպոսի այգուց տաճարի տեսարանով կտավն է, ուր առջևի պլանում պատկերված սաղարթախիտ ծառերը բնական կամար են ստեղծել, որից երևում է տաճարը՝ ներդաշնակվելով բնապատկերին։ Կտավի բաժանումը երկու պլանի՝ մուգ առջևի և լուսավոր հետին, նկարը նկարի մեջ լինելու տպավորություն է թողնում։
Ինչպես գերմանացի ռոմանտիկների կտավներում, տաճարը ոչ թե ուղղակի պատկերված օբյեկտ է, այլ ազգային պատմության և տիեզերական ներդաշնակության խորհրդանիշ։
Նկարը գտնվում է Լոնդոնի՝ Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում։ Նկարի ավելի վաղ ստեղծված տարբերակներից մեկը պահվում է Սան Պաուլոյի արվեստի թանգարանում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Norbert Wolf Romanticism. — Taschen, 2007. — С. 60—61. — ISBN 978-3-8228-5310-8