Սոլթեյրը կառուցվել է 1851 թվականին անգլիացի Յորքշիր կոմսության բրդի արդյունաբերության մագնատ Տիտոս Սոլթի կողմից (որը 1848 թվականին դարձել է Բրեդֆորդի քաղաքապետ)։ Բնակավայրի անվանումը ծագել է հիմնադրի ազգանվան և տեղի Էյր գետի անվան միավորումից։ Սոլթը Բրեդֆորդից գյուղ է տեղափոխել իր արտադրությունը (հինգ առանձին գործարաններ)՝ այնտեղ ստեղծելով խոշոր տեքստիլ գործարան։
19-րդ դարի կեսերի չափանիշների համաձայն՝ Սոլթեյրում կյանքի պայմանները շատ ավելի լավ էին, քան քաղաքների այլ աշխատանքային թաղամասերում և բանակավայրերում։ Բանվորներն ապրում էին քարե տներում, գոյություն ունեին ջրմուղով առանձին տներ, բաղնիքներ, հիվանդանոց, դպրոցներ, ժամանցի տներ, այդ թվում՝ գրադարան, ընթերցասրահ և համերգային դահլիճներ, մարզադահլիճ և նույնիսկ գիտական լաբորատորիա։ Շինարարության որակի, զբաղվածության, ռեկրեացիայի, կրթական հաստատությունների և սոցիալական ծառայությունների քաղաքի ընդհանուր մոդելը նշանակալի օրինակ դարձավ 19-րդ դարում քաղաքաշինության համար[1][2]։ 2001 թվականին լավ պահպանված քաղաքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[3]։
↑Bell, C. and R. (1972) City Fathers: The early history of town planning in Britain, Penguin, Harmondsworth
↑Cherry, G. (1979) 'The Town Planning Movement and the Late Victorian City', Transactions of the Institute of British Geographers, New Series, Vol. 4, No. 2, pp. 306–319