Սոլթեյր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սոլթեյր
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Մակերես20 հեկտար
Ժամային գոտիUTC+0
Պաշտոնական կայքsaltairevillage.info(անգլ.)
Սոլթեյր (Միացյալ Թագավորություն)##
Սոլթեյր (Միացյալ Թագավորություն)
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 1028
ռուս..անգլ..ֆր.

Սոլթեյր (անգլ.՝ Saltaire), գործարանային քաղաք Բրեդֆորդ շրջանում, Արևմտյան Յորքշիր, Մեծ Բրիտանիա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոլթեյրը կառուցվել է 1851 թվականին անգլիացի Յորքշիր կոմսության բրդի արդյունաբերության մագնատ Տիտոս Սոլթի կողմից (որը 1848 թվականին դարձել է Բրեդֆորդի քաղաքապետ)։ Բնակավայրի անվանումը ծագել է հիմնադրի ազգանվան և տեղի Էյր գետի անվան միավորումից։ Սոլթը Բրեդֆորդից գյուղ է տեղափոխել իր արտադրությունը (հինգ առանձին գործարաններ)՝ այնտեղ ստեղծելով խոշոր տեքստիլ գործարան։

19-րդ դարի կեսերի չափանիշների համաձայն՝ Սոլթեյրում կյանքի պայմանները շատ ավելի լավ էին, քան քաղաքների այլ աշխատանքային թաղամասերում և բանակավայրերում։ Բանվորներն ապրում էին քարե տներում, գոյություն ունեին ջրմուղով առանձին տներ, բաղնիքներ, հիվանդանոց, դպրոցներ, ժամանցի տներ, այդ թվում՝ գրադարան, ընթերցասրահ և համերգային դահլիճներ, մարզադահլիճ և նույնիսկ գիտական լաբորատորիա։ Շինարարության որակի, զբաղվածության, ռեկրեացիայի, կրթական հաստատությունների և սոցիալական ծառայությունների քաղաքի ընդհանուր մոդելը նշանակալի օրինակ դարձավ 19-րդ դարում քաղաքաշինության համար[1][2]։ 2001 թվականին լավ պահպանված քաղաքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bell, C. and R. (1972) City Fathers: The early history of town planning in Britain, Penguin, Harmondsworth
  2. Cherry, G. (1979) 'The Town Planning Movement and the Late Victorian City', Transactions of the Institute of British Geographers, New Series, Vol. 4, No. 2, pp. 306–319
  3. «Saltaire - UNESCO World Heritage Centre». UNESCO. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոլթեյր» հոդվածին։