Սոայլ
Սոայլ իսպ.՝ Castillo Sohail | |
---|---|
Նկարագրություն | |
Տեսակ | հուշարձան և դղյակ |
Վարչական միավոր | Ֆուենխիրոլա[1][2] |
Երկիր | Իսպանիա[1][2] |
Կառուցված | 10-րդ դար |
Կառուցող | Աբդ ար-Ռահման III |
Castillo de Sohail Վիքիպահեստում |
Սոայլ[ն 1] (իսպ.՝ Castillo Sohail) կամ Ֆուենխիրոլայի ալկասաբա (իսպ.՝ Alcazaba de Fuengirola), արաբական ամրոց Անդալուզիա ինքնավար համայնքի Մալագա պրովինցիայի Ֆուենխիրոլա քաղաքի եզրամասում։ Կառուցվել է բլրի վրա՝ ծովի մակարդակից 38 մետր բարձրության վրա։ Տեղակայված է Միջերկրական ծովը թափվող Ֆուենխիրոլա գետի գետաբերանի մոտ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս ամրոցի տարածքում անտիկ դարաշրջանում գոյություն է ունեցել փյունիկյան Սուալ բնակավայրը։ Հետագայում այդ տարածքն անցել է հռոմեացիներին։ Ամրոցը կառուցվել է 10-րդ դարի կեսերին Կորդովայի խալիֆ Աբդ ար-Ռահման III-ի կողմից՝ Ֆուենխիրոլա գետի գետաբերանի պաշտպանության համար[3], որի չորս կիլոմետր երկարություն ունեցող մի հատվածն այդ ժամանակ օգտագործվում էր նավագնացության համար։
Ռեկոնկիստայի ժամանակ՝ 1485 թվականին, ամրոցը գրավվել է և հետագայում ծառայել է պաշտպանական կառույց բերբերների հարձակումներից պաշտպանվելու համար։ 1730-ական թվականներին ամրոցն արդիականացվել է նրա սեփականատիրոջ՝ կոմս դե Մոնտեմարի կողմից։
Նապոլեոնյան պատերազմների ընթացքում՝ 1810 թվականի հոկտեմբերի 15-ին, ամրոցը ռազմական գործողությունների կենտրոնում է հայտնվել Ֆուենխիրոլայի ճակատամարտի ժամանակ, երբ աչքի է ընկել ընդամենը 200 հոգուց բաղկացած լեհական կայազորը, որին հաջողվել է լեհական մեկ այլ ջոկատի օգնության շնորհիվ ջախջախել 4000 հոգուց նաղկացած բրիտանական էքսպեդիցիոն կորպուսը, որին օգնում էր նավատորմը։ 1812 թվականի ապրիլի 16-ին ամրոցը գրավվել է իսպանացի գեներալ Ֆրանսիսկո Բալեստերոսի կողմից։
Պատերազմից հետո Սոայլ ամրոցը կորցրել է իր նշանակությունը և հետզհետե լքվել։ 1988 թվականին ամրոցը գնվել է համայնքի կողմից և վերանորոգվել։ Ամառներն այնտեղ անցկացվում են համերգներ ու մշակութային միջոցառումներ։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Համաձայն գործնական տառադարձության՝ «Sohail» անվանումը իսպաներենից տառադարձվում է «Սոայլ» ձևով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 2,0 2,1 Անդալուսիայի մշակութային ժառանգության թվային ուղեցույց (իսպ.)
- ↑ Ruiz, Ana (2007). Vibrant Andalusía: The Spice of Life in Southern Spain. Algora Publishing. էջ 167. ISBN 087-586-540-2.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Лебедев, В. А. Испания. Замки и крепости: от Андалусии до Кастилии. — М.: Вече, 2011. ISBN 978-5-9533-4981-9
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոայլ ամրոցը Ֆուենխիրոլայի պաշտոնական կայքում Արխիվացված 2012-06-27 Wayback Machine (իսպ.)
- Իսպանիայի ամրոցներ․ Սոայլ ամրոց; castillosnet.org(չաշխատող հղում) (իսպ.)
- Տուրիստական Անդալուզիա․ Սոայլ ամրոց; andalucia.org (իսպ.)
- Վիդեո-ուղեցույց․ Սոայլ ամրոց; vimeo.com (անգլ.)
- Պատկերասրահ; virtualtourist.com Արխիվացված 2013-11-14 Wayback Machine (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոայլ» հոդվածին։ |
|