Սոայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոայլ
իսպ.՝ Castillo Sohail
Նկարագրություն
Տեսակհուշարձան և դղյակ
Վարչական միավորՖուենխիրոլա[1][2]
Երկիր Իսպանիա[1][2]
Կառուցված10-րդ դար
ԿառուցողԱբդ ար-Ռահման III
Քարտեզ
Քարտեզ
 Castillo de Sohail Վիքիպահեստում

Սոայլ[ն 1] (իսպ.՝ Castillo Sohail) կամ Ֆուենխիրոլայի ալկասաբա (իսպ.՝ Alcazaba de Fuengirola), արաբական ամրոց Անդալուզիա ինքնավար համայնքի Մալագա պրովինցիայի Ֆուենխիրոլա քաղաքի եզրամասում։ Կառուցվել է բլրի վրա՝ ծովի մակարդակից 38 մետր բարձրության վրա։ Տեղակայված է Միջերկրական ծովը թափվող Ֆուենխիրոլա գետի գետաբերանի մոտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս ամրոցի տարածքում անտիկ դարաշրջանում գոյություն է ունեցել փյունիկյան Սուալ բնակավայրը։ Հետագայում այդ տարածքն անցել է հռոմեացիներին։ Ամրոցը կառուցվել է 10-րդ դարի կեսերին Կորդովայի խալիֆ Աբդ ար-Ռահման III-ի կողմից՝ Ֆուենխիրոլա գետի գետաբերանի պաշտպանության համար[3], որի չորս կիլոմետր երկարություն ունեցող մի հատվածն այդ ժամանակ օգտագործվում էր նավագնացության համար։

Ռեկոնկիստայի ժամանակ՝ 1485 թվականին, ամրոցը գրավվել է և հետագայում ծառայել է պաշտպանական կառույց բերբերների հարձակումներից պաշտպանվելու համար։ 1730-ական թվականներին ամրոցն արդիականացվել է նրա սեփականատիրոջ՝ կոմս դե Մոնտեմարի կողմից։

Նապոլեոնյան պատերազմների ընթացքում՝ 1810 թվականի հոկտեմբերի 15-ին, ամրոցը ռազմական գործողությունների կենտրոնում է հայտնվել Ֆուենխիրոլայի ճակատամարտի ժամանակ, երբ աչքի է ընկել ընդամենը 200 հոգուց բաղկացած լեհական կայազորը, որին հաջողվել է լեհական մեկ այլ ջոկատի օգնության շնորհիվ ջախջախել 4000 հոգուց նաղկացած բրիտանական էքսպեդիցիոն կորպուսը, որին օգնում էր նավատորմը։ 1812 թվականի ապրիլի 16-ին ամրոցը գրավվել է իսպանացի գեներալ Ֆրանսիսկո Բալեստերոսի կողմից։

Պատերազմից հետո Սոայլ ամրոցը կորցրել է իր նշանակությունը և հետզհետե լքվել։ 1988 թվականին ամրոցը գնվել է համայնքի կողմից և վերանորոգվել։ Ամառներն այնտեղ անցկացվում են համերգներ ու մշակութային միջոցառումներ։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Համաձայն գործնական տառադարձության՝ «Sohail» անվանումը իսպաներենից տառադարձվում է «Սոայլ» ձևով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 Անդալուսիայի մշակութային ժառանգության թվային ուղեցույց (իսպ.)
  3. Ruiz, Ana (2007). Vibrant Andalusía: The Spice of Life in Southern Spain. Algora Publishing. էջ 167. ISBN 087-586-540-2.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лебедев, В. А. Испания. Замки и крепости: от Андалусии до Кастилии. — М.: Вече, 2011. ISBN 978-5-9533-4981-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոայլ» հոդվածին։