Ֆուենխիրոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մունիցիպալիտետ
Ֆուենխիրոլա
Fuengirola
Դրոշ Զինանշան
Fuengirola flag.svg Escudo de Fuengirola (Málaga).svg

Fuengirola harbour.jpg
Նավամատույց
Կոորդինատներ: 36°32′0″ հս․ լ. 4°37′0″ ամ. ե. / 36.53333° հս․. լ. 4.61667° ավ. ե. / 36.53333; 4.61667
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Ինքնավար համայնքԱնդալուսիա
ՆահանգՄալագա
ՇրջանԿոստա Դել Սոլ Օքսիդենտալ
ՔաղաքապետԷսպերանսա Օնյա Սևիլյա
Մակերես10,37 կմ²
ԲԾՄ6±1 մետր
Կլիմայի տեսակՄիջերկրածովյան կլիմա
Բնակչություն71783 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային ինդեքսներ29640
Ավտոմոբիլային կոդMA
Պաշտոնական կայքbenalmadena.com
##Ֆուենխիրոլա (Իսպանիա)
Red pog.png

Ֆուենխիրոլա (իսպ.՝ Fuengirola), մունիցիպալիտետ Իսպանիայում։ Գտնվում է Մալագա պրովինցիայում՝ Անդալուսիա ինքնավար համայնքում։ Մունիցիպալիտետը գտնվում է Կոստա Դել Սոլ Օքսիդենտալ շրջանում[1]։ Զբաղեցնում է 27 կմ² մակերես։ Բնակչությունը կազմում է 71783 մարդ (2010 թվական)։ Բնակչության խտության ցուցանիշով այն Իսպանիայի երրորդ քաղաքն է[2]։ Ֆուենխիրոլան զբոսաշրջային քաղաք է Կոստա դել Սոլում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրել են փյունիկիացիները։ Ֆուենխիրոլան տարբեր ժամանակաշրջաններում գտնվել է բյուզանդացիներ, հռոմեացիների, վեստգոթերի և արաբների գերիշխանության տակ։ 1485 թվականին այստեզ իշխանության գլուխ են բարձրանում իսպանացիները։ 1841 թվականին Ֆուենխիրոլան առանձնանում է Միխասից՝ մնալով որպես փոքր ձկնորսական գյուղ։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս ամռան ամիսներին քաղաքի բնակչության թիվն աճում է՝ հասնելով 250 000-ի։ Դա պայմանավորված է նրանով, որ այն զբոսաշրջային քաղաք է։

Բնակչության թիվն ըստ տարեթվերի
1877 1897 1900 1920 1940 1950 1960 1970 1981 1991 2001 2005
4.306 4.830 5.966 6.350 6.865 6.774 8.589 17.908 29.160 37.742 49.675 62.915

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքում առկա է մերձարեւադարձային Միջերկրական կլիմա։ Այստեղ տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 18 °C, իսկ ամռանը միջին հաշվով գրանցվում է 30 °C։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]