Սյուզան Բեռնարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սյուզան Բեռնարդ
անգլ.՝ Susan Bernard
Ծնվել էփետրվարի 11, 1948(1948-02-11)[1][2]
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էհունիսի 21, 2019(2019-06-21)[3][1] (71 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, Փլեյբոյի փլեյմեյթ, մոդել, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Բրունո Բերնարդ
Ամուսին(ներ)Ջեյսոն Միլլեր
Երեխա(ներ)Ջոշուա Ջոն Միլլեր
Պարգևներ և մրցանակներ

Սյուզան Բեռնարդ անգլ.՝ Susan Bernard, (փետրվարի 11, 1948(1948-02-11)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հունիսի 21, 2019(2019-06-21)[3][1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի, գրող, գործարար կին[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուզան Բեռնարդը ծնվել է 1948 թվականի փետրվարի 11-ին Լոս Անջելեսում (Կալիֆորնիա, ԱՄՆ), հրեական ընտանիքում։ Հայրը՝ Բրունո Բեռնարդը (1912-1987), գերմանացի հրեա էր, որը 1937 թվականին փախել է Գերմանիայից։ Միացյալ Նահանգներում նա հայտնի է դարձել որպես հոլիվուդյան լուսանկարիչ, որը հայտնի էր աստղերի լուսանկարներով[5]։ Նա լուսանկարել է նաև Մերիլին Մոնրոյին։ Մայրը՝ Ռութ Բրենդը, թատրոնի դերասանուհի էր[4]։

1965 թվականին 17-ամյա Սյուզանն առաջին անգամ ոչ հայտնի դերով հայտնվել է կինոէկրանին։ 1965-1973 թվականներին՝ կինո-գործունեության ութ տարիների ընթացքում, նա խաղացել է միայն ութ լիամետրաժ ֆիլմում և երեք սերիալի չորս դրվագում։

1966 թվականի դեկտեմբերին Սյուզանը «Playboy» ամսագրի «ամսվա աղջիկ» էր[6], նա երկրորդ հրեա կինն էր, որը հասել է նման ճանաչման (առաջինը 1959 թվականի մայիսին Սինդի Ֆուլերն էր)։ Շատ ավելի ուշ՝ 1998 թվականին, «Femme Fatales» տղամարդկանց ամերիկյան ամսագրին տված հարցազրույցում Բեռնարդը նշել է՝ «Ես դարձել եմ 18 տարեկանից ցածր առաջին հրեա կույսը, որը հայտնվել է «Playboy» ամսագրի շապիկին՝ Սուրբ Ծննդյան տոնածառի ֆոնին[7]։ Նա նաև ավելացրել է, որ «երբեք չի մերկացել ամուսնանալուց առաջ ոչ մեկի առջև, բացառությամբ իր մոր և «Playboy» ամսագրի լուսանկարիչ Մարիո Կասիլիի[7][8]։

1987 թվականին Բեռնարդը հիմնադրել է «Bernard of Hollywood Publishing / Renaissance Road, Inc» ընկերությունը, որը զբաղվել է հոր՝ Բրունո Բերնարդի արխիվային լուսանկարներով, և դարձել նրա նախագահը[9]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականին Սյուզանն ամուսնացել է հայտնի դերասան և դրամատուրգ Ջեյսոն Միլլերի հետ (1939-2001)։ Նույն թվականին ծնվել է նրանց որդին՝ Ջոշուա Ջոն Միլլերը, որը հետագայում դարձել է հայտնի դերասան, սցենարիստ և ռեժիսոր[10]։ Չորս տարի անց Սյուզանն ու Ջեյսոնը ամուսնալուծվել են։ Ամուսնության ընթացքում Սյուզանը ապագա հայտնի դերասան Ջեյսոն Պատրիկի խորթ մայրն էր[11]։

Սյուզան Բեռնարդը մահացել է 2019 թվականի հունիսի 21-ին, սրտի կաթվածից[12][13]։

Հայտնի ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայնէկրան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1969՝ «Նուրբ հպում» / «That Tender Touch-Terry», Թերի Մենինգ
  • 1970՝ «Ֆինքս» / The Phynx
  • 1972՝ «Նեկրոմանացիա» / Necromancy, Նենսի
  • 1973՝ «Մարդասպանների ցեղից» / «The Killing Kind», Թինա Մուր

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1969՝ «Սենյակ 222» / Room 222
  • 1971՝ «Գեղջկուհին Բևեռլի Հիլզից» / «The Beverly Hillbillies»
  • 1971՝ «Սմիթների ընտանիքը» / «The Smith Family-Linda»

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի վերջին և 21-րդ դարասկզբին Սյուզան Բեռնարդը հրատարակել է վեց գիրք, որոնք հիմնականում նվիրված էին հոր աշխատանքներին։

  • 1993 - «Bernard of Hollywood's Marilyn»
  • 2003 - «Bernard of Hollywood: The Ultimate Pin-Up Book» (գիրքը թարգմանվել է 27 լեզվով)
  • 2011 - «Marilyn: Intimate Exposures»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 3,2 Susan Bernard Dies: ‘Faster, Pussycat! Kill! Kill!’ Actress, Publisher Of Iconic Hollywood Photo Archive Was 71
  4. 4,0 4,1 Bernard of Hollywood Արխիվացված 2020-08-04 Wayback Machine (անգլ.) на сайте everlasting-star.net
  5. Nast, Condé. «Marilyn Monroe: The Metamorphosis». Vanity Fair (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.
  6. См. также Список людей, чьи фотографии были в журнале Playboy в 1960—1969 годах (անգլ.)
  7. 7,0 7,1 «LA Weekly - Columns - Icon: Love, Susan of Hollywood - The Essential Online Resource for Los Angeles». web.archive.org. 2008 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.
  8. Evans, Greg; Evans, Greg (2019 թ․ հունիսի 26). «Susan Bernard Dies: 'Faster, Pussycat! Kill! Kill!' Actress, Publisher Of Iconic Hollywood Photo Archive Was 71». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.
  9. Арт Нэдлер. MGM exhibit to host Bernard’s LV photos (անգլ.) на сайте lasvegassun.com[en], 26 декабря 1996
  10. «Joshua John Miller». Movies & TV Dept. The New York Times. Baseline & All Movie Guide. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 15-ին.
  11. «Jason Patric». IMDb. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.
  12. Seelye, Katharine Q. (2019 թ․ հունիսի 30). «Susan Bernard, 71, Dies; Actress and Keeper of a Photographic Legacy». The New York Times.
  13. Evans, Greg (2019 թ․ հունիսի 26). «Susan Bernard Dies: 'Faster, Pussycat! Kill! Kill!' Actress, Publisher Of Iconic Hollywood Photo Archive Was 71». Deadline Hollywood. Վերցված է 2021 թ․ մայիսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյուզան Բեռնարդ» հոդվածին։