Սյանյան
Քաղաք | ||
---|---|---|
Սյանյան | ||
չինարեն՝ 咸阳市 | ||
Երկիր | Չինաստան | |
Համայնք | Շենսի | |
Ներքին բաժանում | Qindu District?, Yangling District?, Weicheng District?, Sanyuan County?, Jingyang County?, Qian County?, Liquan County?, Yongshou County?, Binzhou?, Changwu County?, Xunyi County?, Chunhua County?, Wugong County? և Xingping? | |
Հիմնադրված է | 1950 թ. | |
Մակերես | 10 323,99 կմ² | |
Բնակչություն | ▼4 983 340 մարդ (2020)[1] | |
Ժամային գոտի | UTC+8 | |
Հեռախոսային կոդ | 29 | |
Փոստային դասիչ | 712000 | |
Ավտոմոբիլային կոդ | 陕D | |
Պաշտոնական կայք | xianyang.gov.cn | |
| ||
Սյանյան ( չինարեն հեշտ. 咸阳 , պինին: Xiányáng), քաղաքային համայնք Չինաստանի Շենսի նահանգում։ Չինաստանի նախկին մայրաքաղաք, որը հետագայում տեղափոխվել է հարևան Չանան։ Պատմական քաղաքը ներկայիս վարչական բաժանմամբ համապատասխանում է Վեիչեն շրջանին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ․ թ․ ա․ 350 թվականին Լիյանայից այս տարածք է տեղափոխվել Ցին կայսրության մայրաքաղաքը[2]։ Այն բանից ի վեր, երբ քաղաքը Վեիհե գետի հյուսիսից տեղափոխվել է Ցզյուցզյունշան լեռան հարավ, համապատասխան հին բնափիլիսոփայության, բոլոր իմաստներով այն սկզբում համընկել է «Յան»–ին, ահա թե ինչու անվանվել է Սյանյան («ամբողջությամբ յան»)[2]։ Այն բանից հետո երբ Ցին կայսրությունը նվաճել է մյուս բոլոր կայսրությունները և ստեղծել Չինաստանի պատմության մեջ առաջին կենտրոնացած կայսրությունը, մերձակա վարչական հողերը միավորվել և կազմել են Սյանյան (咸阳县) գավառը։
Մ․ թ․ ա․ 206 թվականին Սյանյանը վերանվանվել է Սինչեն (新城县, «նոր քաղաք»), երբ Ցին կայսրության անկումից հետո Լյու Բանգը հաղթել է Սան Յուային՝ ոչնչացնելով մի քանի արգելված գրքերի միակ օրինակները, որոնք պահվում էին արքայական գրադարանում[3][4]։ Խան կայսրության հիմնադրումից հետո մայրաքաղաքը վերանվանվել է Չանան, սակայն Սյանյանը շարունակում էր պահպանել կարևոր դեր, քանի որ նրանից հյուսիս ընկած էին Խան կայսրերի գերեզմանները։ Մ․ թ․ ա․ 114 թվականին Սինչենը վերանվանվել է Վեիչեն (渭城县, «քաղաք Վեիհե գետի վրա»)։
1950 թվականին ստեղծվել է Սյանյանի հատուկ շրջանը (咸阳专区), որի կազմի մեջ են անցել 13 կոմսություններ։ 1952 թվականին Սյանյանի կոմսության ուրբանիզացված հատվածը առանձնացել–դարձել է նոր քաղաք՝ Սյանյան։ 1953 թվականին Սյանյան հատուկ շրջանը կազմալուծվել է, Սյանյան քաղաքը և երեք հարակից կոմսություններ անցել են Շենսի նահանգի իշխանության անմիջական ենթակայության տակ, 5 կոմսություններ անցել են Վաինան (渭南专区) Հատուկ շրջանի կազմի մեջ, և էլի 5 կոմսություններ՝ Բաոցզի (宝鸡专区) Հատուկ շրջանի կազմի մեջ։ 1958 թվականին Սյանյան կոմսությունը վերամիավորվել է Սյանյան քաղաքին։
1983 թվականի սեպտեմբերին ՉԺՀ Պետխորհրդի վճռով Սյանյան շրջանը և Սյանյան քաղաքը կազմացրվել են, և ստեղծվել է Սյանյան քաղաքային համայնքը, նախկին Սյանյան քաղաքը դարձել է Սյանյան քաղաքային համայնքի Ցինդու շրջանը, Գաոլին, Չժոուչժի և Խուսյան կոմսությունները անցել են Սիանի կազմի մեջ։ 1986 թվականին Ցինդու շրջանի արևելյան հատվածը բաժանվել–դարձել է նոր շրջան՝ Վեիչեն։
1993 թվականին Սինպին կոմսությունը վերափոխվել է Քաղաքային կոմսության։
2018 թվականին Բինսյան կոմսությունը վերափոխվել է Բինչժոու քաղաքային կոմսության։
Վարչատարածքային բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյանյան քաղաքային համայնքը բաժանվում է 3 շրջանի, 2 քաղաքային կոմսության, 10 կոմսության․
Կարգավիճակ | Անվանում | Հիերոգլիֆ | Փինյին | Տարածք կմ² | Բնակչությունը (2009) |
---|---|---|---|---|---|
Շրջան | Ցինդու | 秦都区 | Qíndū qū | 259 | 490 000 |
Շրջան | Յանլին | 杨陵区 | Yánglíng qū | 114 | 190 000 |
Շրջան | Վեիչեն | 渭城区 | Wèichéng qū | 268 | 410 000 |
Քաղաքային կոմսություն | Սինպին | 兴平市 | Xīngpíng shì | 475 | 585 000 |
Քաղաքային կոմսություն | Բինչժոու | 彬州市 | Bīnzhōu shì | 1185 | 340 000 |
Կոմսություն | Սանյուան | 三原县 | Sānyuán xiàn | 569 | 420 000 |
Կոմսություն | Ցզինյան | 泾阳县 | Jīngyáng xiàn | 792 | 510 000 |
Կոմսություն | Ցիանսիան | 乾县 | Qián xiàn | 1002 | 590 000 |
Կոմսություն | Լիցյուան | 礼泉县 | Lǐquán xiàn | 1017 | 500 000 |
Կոմսություն | Յունշոու | 永寿县 | Yǒngshòu xiàn | 889 | 210 000 |
Կոմսություն | Չանու | 长武县 | Chángwǔ xiàn | 583 | 180 000 |
Կոմսություն | Սյունի | 旬邑县 | Xúnyì xiàn | 1697 | 280 000 |
Կոմսություն | Չունխուա | 淳化县 | Chúnhuà xiàn | 965 | 200 000 |
Կոմսություն | Ուգուն | 武功县 | Wǔgōng xiàn | 392 | 440 000 |
Ըստ Չինական բյուրոյի վիճակագրության Սյանյանի քաղաքային բնակչությունը 1990-ական թվականներին կազմել է 316 641 մարդ, 2000-ականներին ցուցանիշն աճել է մինչև 814,625, իսկ 2010 թվականին քաղաքային բնակչությունը կազմել է 835,648 մարդ[5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սիան Սյանյան միջազգային օդանավակայանը Սյանյան քաղաքում
-
Սյանյանի օդանավակայանը
-
Մոլինգի թանգարանը, Սյանյան
-
Կանգ Քուան հրապարակը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 国务院第七次全国人口普查领导小组办公室 中国人口普查分县资料—2020 (չին.) — 北京市: 中国统计出版社, 2022. — 983 p. — ISBN 978-7-5037-9772-9
- ↑ 2,0 2,1 中国古今地名大词典 [Չինական հին և ժամանակակից տեղանունների բառարան] (Chinese (China)). Շանհայի բառապաշարային հրատարակչություն (Shanghai Lexicographical Publishing House). էջ 2134. ISBN 9787532617432.
- ↑ Կոտտերելլ (Cotterell)։ Էջ 29։
- ↑ Մայեր, Միլթոն Վոլտեր (1997). Ասիա․ հակիրճ պատմություն. Rowman & Littlefield. էջ 92. ISBN 0847680681. OCLC 33276519.
- ↑ «Չինաստան. մարզեր և խոշոր քաղաքներ. Բնակչության վիճակագրություն, քարտեզներ, գծապատկերներ, եղանակ և ինտերնետային տեղեկատվություն». citypopulation.de.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սյանյան վարչատարածքային միավորի տարածքի, բնակչության և պատմության մասին տեղեկություններ կարող եք գտնել 行政区划网 կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյանյան» հոդվածին։ |
|