Սղոց-մարդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սղոց-մարդը
Chainsaw Man (チェンソーマン)
ԺանրՄարտաֆիլմ, կատակերգական սարսափ[1], ֆենտեզի[2][3]
Երկիր Ճապոնիա[4][5]
ԿայքՊաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Սղոց-մարդը» (բնօրինակ անվանում — Chainsaw Man (チェンソーマン))

«Սղոց-մարդը» (ճապ.՝ チェンソーマン Չենսո մեն), մանգա, որը գրել և նկարազարդել է Տացուկի Ֆուջիմոտոն։ Առաջին մասը հրապարակվել է Shueisha հրատարակչության «Weekly Shonen Jump» ամսագրում՝ 2018 թվականի դեկտեմբերի 3-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 14-ը[6], իսկ երկրորդ մասը հրապարակվում է 2022 թվականի հուլիսի 13-ից՝ Shueisha-ի «Shonen Jump+» առցանց ամսագրում։ 2023 թվականի հունվարին մանգայի գլուխները ամբողջացվել և թողարկվել են տանկոբոնների տեսքով։ Մանգայի հիման վրա MAPPA ստուդիան անիմե սերիալ է թողարկել, որի առաջին եթերաշրջանը հեռարձակվել է 2022 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 27-ը։

2023 թվականի հունվարի տվյալներով մանգայի տպաքանակը գերազանցել է 23 միլիոն օրինակը[7]։ 2021 թվականին Shogakukan Manga Award մրցանակաբաշխության ժամանակ մանգան արժանացել է «Շոնեն մանգա» մրցանակին[8], ինչպես նաև 2021 և 2022 թվականների Harvey Awards մրցանակաբաշխության «Լավագույն մանգա» մրցանակներին։ «Սղոց-մարդը», ընդհանուր առմամբ, դրական է ընդունվել քննադատների կողմից, ովքեր գովաբանել են պատմվածքն ու կերպարները, իսկ պատմության համատեքստում հատկապես ընդգծել են բռնության տեսարանները։

Հյուսիսամերիկյան «Jump Start» նախաձեռնության շրջանակներում Viz Media-ն թողարկել է մանգայի առաջին երեք գլուխները «Weekly Shonen Jump» թվային ամսագրում։ Սկսած 2019 թվականի հունվարից Shueisha-ն թողարկել է նաև մանգայի անգլերեն տարբերակը «Manga Plus» հավելվածում[9]։ 2020 թվականի փետրվարին Viz Media-ն հայտարարել է մանգայի թվային և տպագիր թողարկման մասին[10]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը ծավալվում է աշխարհում, որտեղ դևերը (ճապ.՝ 悪魔 Ակումա) ծնվում են մարդկային վախերից։ Հիմնականում դևերը վտանգավոր են և չար մտադրություններ ունեն։ Նրանց ուժն հավասար է մարդու վախին։ Դևերը կարող են մարդկանց հետ պայմանագիր կնքել, որտեղ մարդիկ՝ իրենց զոհողության դիմաց կարող են դևերին կանչել մինչև պայմանագրի ժամկետի ավարտը, կամ եթե դևը չխզի պայմանագիրը։

Մարդիկ, ովքեր մասնագիտացված են դևերի որսի մեջ, կոչվում են դևերի որսորդներ (ճապ.՝ デビルハンター Դեմբիրու Հանտա)։ Դևերը ծագում են դժոխքից և գոյություն ունեն Երկրի և Դժոխքի շրջապտույտի միջև։ Նրանք գաղթում են Երկիր, երբ սպանվում են Դժոխքում և հակառակը։ Դժոխքը չափազանց հզոր դևերի տունն է, որոնք մարմնավորում են առաջնային վախերը և որոնց երբեք չեն սպանել։ Վերածնունդը կառավարվում է Դժոխքի Դևի (ճապ.՝ 地獄の悪魔 Ջիգոկու-նո Ակումա) կողմից։

Որոշակի պայմաններում դևը կարող է բնակվել մահացած մարդու մարմնում՝ ձեռք բերելով նրա հիշողությունների և անհատականության մի մասը։ Այդպիսի արարածները կոչվում են համակվածներ (ճապ.՝ 魔人 Մաջին, «Դև մարդ»)։ Հազվագյուտ դեպքերում համակվածները կարող են պահպանել իրենց ինքնությունը, նաև կարող են մարմնի հավասարակշռությունը վերահսկել իրենց դևի հետ, որի հետ նրանք կարող են նաև շփվել։ Ասում են, որ դևերը, որոնք մարդանման բնույթ ունեն, բարեկամական են մարդկանց հետ։

Իրադարձությունները տեղի են ունենում 1997 թվականին՝ այլընտրանքային ժամանակներում, որտեղ ԽՍՀՄ-ը դեռ գոյություն ունի։ Բազմաթիվ իրադարձություններ, ինչպիսիք են Հոլոքոստը, ՄԻԱՎ-ը և միջուկային զենքի ստեղծումը, ջնջվել են պատմությունից և ամբողջովին դադարել են գոյություն ունենալ իրենց համապատասխան Սղոց-դևերի կլանման պատճառով, և միայն դևերի մի հզոր խումբ, ովքեր հայտնի է Չորս Ձիավորներ անվամբ (Նվաճում, Պատերազմ, Սով, Մահ), հիշում են այդ իրադարձությունները։

Պատմություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաս 1 - Հանրային անվտանգության բյուրո[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենջին աղքատության մեջ ապրող երիտասարդ է, ով փորձում է փակել իր հանգուցյալ հոր պարտքերը՝ յակուձա խմբավորման համար դևերի որսորդ աշխատելով։ Այդ հարցում նրան օգնում է սղոց-դև և հավատարիմ ուղեկից Պոչիտան։ Սակայն, յակուձա խմբավորումը դավաճանում է Դենջիին և Դև-զոմբիի հետ պայմանագիր կնքելու համար սպանում է նրան։ Պոչիտան պայմանագիր է կնքում և միաձուլվում է Դենջիի հետ՝ դառնալով դև-հիբրիդ, սակայն այն պայմանով, որ Դենջին կհասնի իր երազանքներին։ Այսպես Դենջին Սղոց-մարդ է դառնում։ Նա կրծքից քաշում է մեկնարկիչը և սպանում է ողջ յակուձային։ Այնուհետև նրան է մոտենում դևերի որսորդների կառավարական թիմը՝ Հանրային անվտանգության բյուրոն՝ Մակիմայի գլխավորությամբ, ով համոզում է տղային միանալ իրենց շարքերը։ Աղջկա բարությամբ և գեղեցիկ արտաքինով հիացած՝ Դենջին միանում է բյուրոյին և դառնում Փաուերի և Ակի Հայակավայի գործընկերը։ Մակիման Դենջիին խոստանում է կատարել տղայի յուրաքանչյուր ցանկությունը, եթե նա սպանի Հրազենային դևին, որն ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց մահվան մեղավորին է։

Մաս 2 - Դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասա Միտական Չորրորդ արևելյան ավագ դպրոցի ինտրովերտ աշակերտուհի է։ Մոր մահից հետո, որին սպանել է Թայֆուն Դևը, դժվարանում է գտնել իր տեղը հասարակության մեջ։ Մի օր նա պատահաբար սպանում է իր դասարանի Դև Հավին (ճապ.՝ コケピ, Կոկեպի) և բախվում է ավագի հետ, ով պայմանագիր է կնքել Արդարության Դևի հետ։ Նա փորձում է սպանել Ասային, սակայն Յերուն՝ Պատերազմի Դևը, հայտնվում է թռչնի տեսքով և պայմանագիր է կնքում Ասայի հետ, սակայն մեկ պայմանով, որ նա կսպանի Սղոց-մարդուն։ Ասան փորձում է փնտրել Սղոց-մարդուն, չնայած նրան, որ նրա և Յերուի նպատակներն տարբեր են։ Ասան ցանկանում է, որպեսզի Յերուն լքի իր մարմինը, իսկ Յերուն ցանկանում է հետ բերել Միջուկային Զենքի Դևին, որին կուլ է տվել Պոչիտան։ Նրանք միանում են դևերի որսորդների դպրոցական ակումբին, որտեղ Ասան ընկերանում է Հիրոֆումի Յեսիդայի և Յուկոյի (ճապ.՝ ユウコ) հետ։

Կերպաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենջի (ճապ.՝ デンジ)
Սեյու՝ Կիկունոսուկե Տոյա, Մարինա Ինոուե (մանուկ հասակում)
Մանգայի և անիմեի գլխավոր գործող կերպարը, 16-17 տարեկան։ Դեռ մանկուց նա յակուձա խմբավորմանը պարտավորված էր վճարել իր հանգուցյալ հոր պարտքերը, այդ պատճառով նա՝ դև Պոչիտայի հետ դևերի որսորդ է աշխատում։ Յակուձայի դավաճանության արդյունքում Դենջիին սպանում են, սակայն տղան պայմանագիր է կնքում Պոչիտայի հետ (ով, փաստացի, փոխարինում է Դենջիի սրտին)։ Երիտասարդը վերակենդանանում է և դառնում է Սղոց-մարդ (ճապ.՝ チェンソーマン Չենսո մեն)։ Ավելի ուշ նա միանում է դևեր որսորդների կառավարական թիմին՝ Հանրային անվտանգության բյուրոյին։ Դենջին ներկայացվում է որպես ցածրամիտ, նախաձեռնողականություն չունեցող և սեռական զբաղվածություն ունեցող երիտասարդի, ում, այնուամենայնիվ, որոշ պահերին խորթ չեն կարեկցանքն ու անձնուրացությունը։ Նրա հիմնական նպատակները «հեշտ կյանքը» և աղջկա հետ մտերմությունն է, վերջինս էլ բյուրոյին անդամակցելու շարժառիթն էր։ Պատմության զարգացման ընթացքում ընդունվում է Չորրորդ արևելյան ավագ դպրոց։
Պոչիտա (ճապ.՝ ポチタ)
Սեյու՝ Սիորի Իջավա
Դենջիին ուղեկցող դև։ Տղոց-Դև (ճապ.՝ チェンソーの悪魔 Տենսո-նո Ակումա), նախկին առաջին Սղոց-մարդը։ Իր յուրահատուկ կարողության շնորհիվ ունակ է կլանել դևերի ուժերը (ինչպես նաև հենց դևերին)։ Հայտնի է որպես «Դև, ումից բոլորը վախենում են»։
Ասա Միտակա (ճապ.՝ 三鷹 アサ)
Չորրորդ արևելյան ավագ դպրոցի ինտրովերտ աշակերտուհի։ Նա իրեն բոլորից հեռու է պահում և առիթը բաց չի թողնում ուրիշներին վիրավորելու։ Նա խորը ատելություն է տածում դևերի նկատմամբ՝ Թայֆուն Դևի կողմից մոր սպանությունից հետո։ Գտնվելով կյանքի և մահվան շեմին այն բանից հետո, երբ նրա վրա է հարձակվում ավագը, ով պայմանագիր է կնքել Արդարության Դևի հետ, Ասան ինքը ստիպված է պայմանագիր կնքել Պատերազմի Դև Յերուի հետ։ Այդպիսով աղջիկը դառնում է մարդու և համակվածի հիբրիդ։

Մեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանգա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սղոց-մարդը» գրել և նկարազարդել է Տացուկի Ֆուջիմոտոն։ Մանգայի առաջին մասը՝ «Հանրային անվտանգության բյուրոն» (ճապ.՝ 公安編 Kōan-hen) թողարկվել է Shueisha հրատարակչության «Weekly Shonen Jump» ամսագրում՝ 2018 թվականի դեկտեմբերի 3-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 14-ը[6][11][12]։ 2019 թվականի մարտի 4-ից 2021 թվականի մարտի 4-ը Shueisha-ն ամբողջացրել է մանգայի գլուխները և թողարկել է տանկոբոնների տեսքով։

2020 թվականի դեկտեմբերի 14-ին ավարտվել է մանգայի առաջին մասի հրատարակումը «Weekly Shonen Jump» ամսագրում և հայտարարվել է, որ մանգայի երկրորդ մասը թողարկվելու է «Shonen Jump+» առցանց ամսագրում։ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ երկրորդ մասը կոչվելու է «Դպրոց» (ճապ.՝ 学校編 Gakkō-hen) և պատմելու է Դենջիի՝ դպրոց հաճախելու մասին[13][14]։

Անիմե[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի դեկտեմբերի 14-ին նաև հայտարարվել է, որ մանգան անիմե էկրանավորում է ունենալու հեռուստասերիալի տեսքով, որով զբաղվելու է MAPPA ստուդիան[15][16]։ Անիմե սերիալի առաջին թրեյլերը ցուցադրվել է 2021 թվականի հունիսի 27-ին՝ «MAPPA Stage 2021 – 10th Anniversary» միջոցառման ժամանակ[17][18]։ Անիմեների ռեժիսորներն են Րյու Նակայաման (ռեժիսոր) և Մակոտո Նակոձոնոն (սերիայի գլխավոր ռեժիսոր), սցենարի հեղինակը Հիրիսո Սեկոն է, կերպարների դիզայով զբաղվում է Կաձուտակի Սուգիյամին, իսկ դևերի դիզայնով՝ Կիյետակի Օսիյաման։ Երաժշտությունը գրել է Կենսուկե Ուսիոն[19][20]։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի հոկտեմբերից սկսած Good Smile ընկերությունը, մանգայի կերպարների հիման վրա արձանիկներ է թողարկում[21][22]։

«Chainsaw Man Manga Exhibition» ցուցահանդեսը տեղի է ունեցել 2021 թվականի հունիսի 12-ից հուլիսի 4-ը՝ «Space Hachikai» պատկերասրահում (Սիբույա)[23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Official Website for Chainsaw Man». Viz Media. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.
  2. 『チェンソーマン』TVアニメ化、制作はMAPPA 「ジャンプ+」で第2部連載も決定. KAI-YOU (ja) (ճապոներեն). 2020 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 16-ին.
  3. Masuda, Hiromichi (2021 թ․ փետրվարի 25). 『鬼滅』『呪術』の次は『チェンソーマン』だ! ジャンプ史上最もアブないダーク・ファンタジーをアニメ化する<MAPPA>とは?. Banger!! (ճապոներեն). Movie Plus (ja). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 17-ին.
  4. AniList — 2013.
  5. MangaDex — 2018.
  6. 6,0 6,1 Hodgkins, Crystalyn (2020 թ․ նոյեմբերի 1). «Chainsaw Man Manga Enters 'Final Stage'». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.
  7. Animateumeda (04.01.2023). «https://twitter.com/animateumeda/status/1610562553696092160». Twitter (ճապոներեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  8. Hodgkins, Crystalyn (2020 թ․ նոյեմբերի 30). «Chainsaw Man, Teasing Master Takagi-san, Duel Masters Nominated for 66th Shogakukan Manga Awards». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.
  9. Morrissy, Kim (2019 թ․ հունվարի 27). «Everything You Need to Know about MANGA Plus by Shueisha». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.
  10. Sherman, Jennifer (2020 թ․ փետրվարի 14). «Viz Licenses Remina, Moriarty the Patriot, Fly Me to the Moon, More Manga (Updated)». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.
  11. Ressler, Karen (2018 թ․ նոյեմբերի 25). «Shonen Jump Magazine Launches 3 New Manga in December». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.{{cite web|title=「ファイアパンチ」の藤本タツキが描くダークヒーロー譚、ジャンプで始動|url=https://natalie.mu/comic/news/310548%7Cwebsite=Natalie%7Caccess-date=July(չաշխատող հղում) 8, 2020|lang=ja|date=December 3, 2018}
  12. Hodgkins, Crystalyn (2020 թ․ դեկտեմբերի 6). «Chainsaw Man Manga Ends on December 14 With 'Important Announcement'». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.«漫画『チェンソーマン』第1部完結、第2部がジャンプ+に掲載へ TVアニメ化など新情報続々». Oricon (ճապոներեն). 2020 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.
  13. Frye, Patrick (2020 թ․ դեկտեմբերի 19). «Chainsaw Man Part 2 School Arc (Gakko-hen): Manga ending on Weekly Shonen Jump, MAPPA's Chainsaw Man anime announced». Monsters and Critics (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  14. Hodgkins, Crystalyn (2020 թ․ դեկտեմբերի 19). «Chainsaw Man Manga's '2nd Part' to Feature 'School Arc'». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  15. Hodgkins, Crystalyn (2020 թ․ նոյեմբերի 16). «Jump Festa Event to Host Stage Presentation for Chainsaw Man Manga». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
  16. Lee, Choo Sum (2020 թ․ դեկտեմբերի 14). «Fully Online Jump Festa 2021 Event Schedule Released». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.
  17. «MAPPA10周年記念イベント、参加作品に「チェンソーマン」が追加決定». Natalie (ճապոներեն). Natasha, Inc. 2021 թ․ ապրիլի 16. Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
  18. Harding, Daryl (2021 թ․ ապրիլի 17). «Chainsaw Man TV Anime to Get 1st Trailer at MAPPA Stage Event in June». Crunchyroll (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 17-ին.
  19. Hodgkins, Crystalyn (2021 թ․ հունիսի 27). «Chainsaw Man TV Anime's 1st Teaser Unveils Staff». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 27-ին.
  20. «アニメ「チェンソーマン」ティザーPV解禁、監督の中山竜らメインスタッフも明らかに». Natalie (ճապոներեն). 2021 թ․ հունիսի 27. Վերցված է 2021 թ․ հունիսի 27-ին.
  21. Luster, Joseph (2020 թ․ դեկտեմբերի 14). «Good Smile Teases Chainsaw Man Nendoroids for Denji and Power». Crunchyroll (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  22. «「チェンソーマン」デンジがねんどろいどに、変身後の頭部や相棒のポチタも付属». Natalie (ճապոներեն). 2021 թ․ հունվարի 28. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
  23. «「チェンソーマン」展が渋谷タワレコで、リアルチェンソーマンや早川家のリビングも». Natalie (ճապոներեն). 2021 թ․ հունիսի 3. Վերցված է 2021 թ․ հունիսի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սղոց-մարդը» հոդվածին։