Աբերտի սկյուռի երկարությունը կազմում է 46-58 սմ, պոչինը՝ 19-25 սմ։ Ինչպես սովորական սկյուռը, սկյուռ Աբերտին նույնպես ունի վրձնանման մազերի փունջ ականջների վրա, որի երկարությունը հասնում է 2-3 սմ-ի։ Մորթին մոխրագույն է, մեջքին նշմարվում է մուգ գիծ։ Գլուխը կլոր է, աչքերը սև են։ Դնչին ունի զգայուն բեղիկներ։
Ներկայումս սկյուռ Աբերտիի համար ընդունված է Sciurus aberti[2] գիտական անվանումը։ Գոյություն ունեն 10 ենթատեսակներ, այդ թվում նաև կայբաբյան սկյուռը(Sciurus aberti kaibabensis), որը մինչ այդ համարվում էր առանձին տեսակ[3]։
Որպես բույն սկյուռն ընտրում է սոճի դեղինը։ Սնվում են սոճու սերմերով, կեղև ներքին մակերևույթով և ծաղկափոշով։ Նրանց սննդացանկում իրենց ուրույն տեղն ունեն նաև կաղինները[4]։ Սնվում են նաև սնկերով։
Ջուրը ստանում են հիմնականում սննդի միջոցով, սակայն երբեմն կարող են խմել լճերից կամ անձրևափոսերից։
↑Соколов В. Е. Пятиязычный словарь названий животных. Млекопитающие. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., 1984. — С. 143. — 10 000 экз.
↑Hall, E. Raymond. 1981. The mammals of North America. 2nd ed. Vol. 2. New York: John Wiley and Sons
↑Nash, Donald J.; Seaman, Richard N. 1977. Sciurus aberti. Mammalian Species
↑Reynolds, Hudson G.; Clary, Warren P.; Ffolliott, Peter F. 1970. Gambel oak for Southwestern wildlife. Journal of Forestry