Սլովենական խոհանոց
Սլովենական խոհանոց (սլովեն.՝ slovenska kuhinja), սլովենական ազգի ազգային խոհանոցը, ինչպես նաև Սլովենիայի ազգերի խոհանոցը։
Սլովենական խոհանոցը յուրօրինակ է՝ դրանում միացված են սլավոնական, ավստրո-գերմանական և իտալական ավանդույթները։ Գերմանական ավանդույթներից վերցված են թթու կաղամբը, տապակած երշիկները, շնիցելը և խնձորե թխվածքը, իսկ ավստրիականից ձվածեղը, շտրուդելը և տորթերը։ Սլավոնական խոհանոցից ներառված են սնկային ուտեստները և ապուրները, հնդկացորենի ապուրը, հացաբուլկեղենային մթերքները, խմորագնդիկները։ Հունգարիայից վերցված են «բոգրաչը» և յուղալի ապուրները, իսկ միջնադարյան Իտալական խոհանոցից՝ ծովամթերքը և կանաչեղենը։
Ավանդական ուտեստներից են խոզի մսով, քացախով և բանջարեղենով ապուրը, տավարի արգանակը, սնկային ապուրը, ձկնապուրը և երշիկներով ապուրը։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սլովենիայի ազգային խոհանոց Արխիվացված 2012-11-07 Wayback Machine