Jump to content

Սիսինյո Գոնսալես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիսինյո Գոնսալես
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 22, 1986(1986-04-22)[1][2] (38 տարեկան)
Ծննդավայր Ալբասետե, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա[3]
Հասակ 168
Քաշ 60
Դիրք ձախ կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ճապոնիա Տոկուսիմա Վորտիս
Համար
Պատանեկան կարիերա
2001—2003 Իսպանիա Վալենսիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003—2004 Իսպանիա Վալենսիա Բ 10 (2)
2004—2008 Իսպանիա Վալենսիա 0 (0)
2004—2006  Իսպանիա Էրկուլես 73 (2)
2006—2008  Իսպանիա Վալյադոլիդ 76 (6)
2008—2009 Իսպանիա Ռեկրեատիվո 28 (1)
2009—2012 Իսպանիա Վալյադոլիդ 82 (8)
2012—2015 Իսպանիա Օսասունա 58 (0)
2015 Հարավային Կորեա Սուվոն 17 (0)
2016 Լեհաստան Լեխ 4 (0)
2016 Հունաստան Վերիա 11 (0)
2017 Ճապոնիա Գիֆու 39 (0)
2018– Ճապոնիա Տոկուսիմա Վորտիս 24 (1)
Ազգային հավաքական
2001—2002 Իսպանիա Իսպանիա (մինչև 16) 6 (1)
2002—2003 Իսպանիա Իսպանիա (մինչև 17) 17 (1)
2005 Իսպանիա Իսպանիա (մինչև 19) 2 (0)
2007—2008 Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 12 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 8 ապրիլի, 2018:

Սիսինյո Գոնսալես Մարտինես (իսպ.՝ Sisinio González Martínez, ապրիլի 22, 1986(1986-04-22)[1][2], Ալբասետե, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա[3]), իսպանացի ֆուտբոլիստ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիսինյո Գոնսալեսը «Վալենսիա» ակումբի սան է, ուր գնացել է Ալբասետե հայրենի քաղաքից 15 տարեկան հասակում։ Հանդես գալով «չղջիկների» երկրորդ կազմում՝ Սիսինյոն չի կարողացել ամրապնդել իր տեղը թիմի հիմնական կազմում և վարձավճարով խաղացել է ստորին դիվիզիոնի «Էրկուլես» և «Վալյադոլիդ» ակումբներում։ Վերջինիս կազմում հանդես գալու ընթացքում ճանաչվել է Իսպանիայի ամենախոստումնալից խաղացողներից մեկը[4]։

2008 թվականի հուլիսին «Վալենսիայից» տեղափոխվել է Լա Լիգայի «Ռեկրեատիվո» ակումբ[5]։ Թիմի կազմում անցկացրած իր առաջին և միակ մրցաշրջանի կեսերին նրա մոտ ախտորոշվել է հեպատիտ A, ինչից հետո նա ստիպված է եղել բաց թողնել երկու ամիս[6]։ Թիմ է վերադարձել 2009 թվականի ապրիլի 4-ին և մասնակցում «Սևիլիա» ակումբի դեմ խաղին (0:1)[7]։

«Ռեկրեատիվոյի» Սեգունդա անցնելուց հետո՝ 2009 թվականի օգոստոսի 24-ին, Սիսինյոն եռամյա պայմանագիր է կնքել «Վալյադոլիդի» հետ[8]։ «Սարագոսայի» դեմ իր նորամուտային խաղում նա դարձել է գոլի հեղինակ (2:1)[9]։ Սակայն նա վնասվածք է ունեցել մրցաշրջանի մեծ մասում, որի արդյունքում նրա թիմը կրկին լքել է բարձրագույն դիվիզիոնը։

2012 թվականին Սիսինյոն տեղափոխվել է «Օսասունա»։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիսինյոն խաղացել է Իսպանիայի պատանեկան ու երիտասարդական տարբեր հավաքականներում։ 2003 թվականին, մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում, նա եղել է Իսպանիայի հավաքականի նշանակալի խաղացողներից մեկը։ Այդ մրցաշարում իսպանացիներն զբաղեցրել են երկրորդ տեղը՝ եզրափակչում զիջելով Բրազիլիային (0:1)[10]։ Սիսինյոն ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացողներից մեկը և ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում բնութագրվել որպես «լավ զարգացած տեխիկայով ու գնդակի վերահսկմամբ ֆուտբոլիստ»[11]։

2009 թվականին Սիսինյոն ընդգրկվել է Իսպանիայի պատանեկան հավաքականի կազմում՝ մասնակցելու Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությանը։ 2007-2008 թվականներին հանդես է եկել Իսպանիայի երիտասարդական հավաքականի կազմում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 3,2 90minut.pl (польск.) — 2003.
  4. «"Six young stars in Spain this season"» (անգլերեն). Goal.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 12-ին.
  5. «'Sisi' ficha por el Recreativo de Huelva» (իսպաներեն). Marca. 1 августа 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
  6. «Spain's Sisi laid low with virus» (անգլերեն). UEFA.com. 18 февраля 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
  7. «Recreativo Huelva 0-1 Sevilla FC» (անգլերեն). ESPN Soccernet. 4 апреля 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
  8. «El Real Valladolid ficha a Sisi» (իսպաներեն). Сайт «Вальядолида». 24 августа 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
  9. «Sisi seals Valladolid victory» (անգլերեն). ESPN Soccernet. 20 сентября 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
  10. «"Brazil - Spain"» (անգլերեն). FIFA.com. 30 августа 2003. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
  11. «"Statistics - Team Data - Spain - Page 48 of 53"» (PDF) (անգլերեն). FIFA.com. 30 августа 2003. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]