Սիսինյո Գոնսալես
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 22, 1986[1][2] (37 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Ալբասետե, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա[3] | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 168 | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 60 | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | ձախ կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Համար | — | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 8 ապրիլի, 2018: |
Սիսինյո Գոնսալես Մարտինես (իսպ.՝ Sisinio González Martínez, ապրիլի 22, 1986[1][2], Ալբասետե, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա[3]), իսպանացի ֆուտբոլիստ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիսինյո Գոնսալեսը «Վալենսիա» ակումբի սան է, ուր գնացել է Ալբասետե հայրենի քաղաքից 15 տարեկան հասակում։ Հանդես գալով «չղջիկների» երկրորդ կազմում՝ Սիսինյոն չի կարողացել ամրապնդել իր տեղը թիմի հիմնական կազմում և վարձավճարով խաղացել է ստորին դիվիզիոնի «Էրկուլես» և «Վալյադոլիդ» ակումբներում։ Վերջինիս կազմում հանդես գալու ընթացքում ճանաչվել է Իսպանիայի ամենախոստումնալից խաղացողներից մեկը[4]։
2008 թվականի հուլիսին «Վալենսիայից» տեղափոխվել է Լա Լիգայի «Ռեկրեատիվո» ակումբ[5]։ Թիմի կազմում անցկացրած իր առաջին և միակ մրցաշրջանի կեսերին նրա մոտ ախտորոշվել է հեպատիտ A, ինչից հետո նա ստիպված է եղել բաց թողնել երկու ամիս[6]։ Թիմ է վերադարձել 2009 թվականի ապրիլի 4-ին և մասնակցում «Սևիլիա» ակումբի դեմ խաղին (0:1)[7]։
«Ռեկրեատիվոյի» Սեգունդա անցնելուց հետո՝ 2009 թվականի օգոստոսի 24-ին, Սիսինյոն եռամյա պայմանագիր է կնքել «Վալյադոլիդի» հետ[8]։ «Սարագոսայի» դեմ իր նորամուտային խաղում նա դարձել է գոլի հեղինակ (2:1)[9]։ Սակայն նա վնասվածք է ունեցել մրցաշրջանի մեծ մասում, որի արդյունքում նրա թիմը կրկին լքել է բարձրագույն դիվիզիոնը։
2012 թվականին Սիսինյոն տեղափոխվել է «Օսասունա»։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիսինյոն խաղացել է Իսպանիայի պատանեկան ու երիտասարդական տարբեր հավաքականներում։ 2003 թվականին, մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում, նա եղել է Իսպանիայի հավաքականի նշանակալի խաղացողներից մեկը։ Այդ մրցաշարում իսպանացիներն զբաղեցրել են երկրորդ տեղը՝ եզրափակչում զիջելով Բրազիլիային (0:1)[10]։ Սիսինյոն ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացողներից մեկը և ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում բնութագրվել որպես «լավ զարգացած տեխիկայով ու գնդակի վերահսկմամբ ֆուտբոլիստ»[11]։
2009 թվականին Սիսինյոն ընդգրկվել է Իսպանիայի պատանեկան հավաքականի կազմում՝ մասնակցելու Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությանը։ 2007-2008 թվականներին հանդես է եկել Իսպանիայի երիտասարդական հավաքականի կազմում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ 3,0 3,1 3,2 90minut.pl (польск.) — 2003.
- ↑ «"Six young stars in Spain this season"» (անգլերեն)։ Goal.com։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-12-ին
- ↑ «'Sisi' ficha por el Recreativo de Huelva» (իսպաներեն)։ Marca։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-28-ին
- ↑ «Spain's Sisi laid low with virus» (անգլերեն)։ UEFA.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-28-ին
- ↑ «Recreativo Huelva 0-1 Sevilla FC» (անգլերեն)։ ESPN Soccernet։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-28-ին
- ↑ «El Real Valladolid ficha a Sisi» (իսպաներեն)։ Сайт «Вальядолида»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-28-ին
- ↑ «Sisi seals Valladolid victory» (անգլերեն)։ ESPN Soccernet։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-28-ին
- ↑ «"Brazil - Spain"» (անգլերեն)։ FIFA.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-28-ին
- ↑ «"Statistics - Team Data - Spain - Page 48 of 53"» (անգլերեն)։ FIFA.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-28-ին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլիստի էջը Archived 2012-06-17 at the Wayback Machine. «Վալյադոլիդի» պաշտոնական կայքում (իսպ.)
- Ֆուտբոլիստի էջը BDFutbol կայքում (անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.) (անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը Futbolme կայքում (իսպ.)
|