Jump to content

Սիմոնե Լաուդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմոնե Լաուդեր
գերմ.՝ Simone Laudehr
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 12, 1986(1986-07-12)[1][2] (38 տարեկան)
Ծննդավայր Ռեգենսբուրգ, Բավարիա, Գերմանիա
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 56 կիլոգրամ[3]
Դիրք կիսապաշտպան
Սիմոն Լաուդերը մարզման ժամանակ

Սիմոնե Մելանի Լաուդեր (գերմ.՝ Simone Melanie Laudehr,հուլիսի 12, 1986(1986-07-12)[1][2], Ռեգենսբուրգ, Բավարիա, Գերմանիա), ռումինական ծագումով գերմանացի նախկին ֆուտբոլիստ[4], նախկինում եղել է գերմանական «Բավարիա» ակումբի խաղացող։ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Ավարտել է կարիերան 2021 թվականին։

Ֆուտբոլով սկսել է զբաղվել երեք տարեկանից «Թեգերնհայմ» ակումբում։ 1996 թվականին ընդունվել է Ռեգենսբուրգի սպորտային ընկերության դպրոց, որտեղ սովորել է մինչև 2003 թվականը։ 2003 թվականին նա ընդգրկվել է Մյունխենի «Բավարիայի» կանանց թիմի կազմում, որտեղ հիմնական թիմի կազմում անցկացրել է 18 խաղ և դարձել 4 գոլի հեղինակ։ 2004 թվականից հանդես է գալիս «Դույսբուրգ»-ում։

Հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում Սիմոնան նորամուտը նշել է 2003 թվականին՝ անցկացնելով 35 խաղ և դառնալով 16 գոլի հեղինակ։ Ավելի վաղ մինչև 17 տարեկանների թիմում նա ունեցել է 21 խաղ և 3 գոլ։ Պատանեկան հավաքականում Սիմոնան հաղթել է 2004 թվականի Աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունեցել Թաիլանդում։ 2007 թվականին, Լինելով Քյոլնի մարզական համալսարանի ուսանողուհի, Սիմոնան կանչվեց Գերմանիայի հավաքական։ Չնայած նրան, որ նա դեռ չի ավարտել մարզումները, հավաքականի գլխավոր մարզիչ Սիլվիա Նայդը հայտարարել է, որ Լաուդերը կարող է ուժեղացնել թիմը։ Ազգային հավաքականում նորամուտը կայացել է 2007 թվականի հուլիսի 29-ին Դանիայի դեմ խաղում, իսկ 4 օր անց Չեխիայի հետ խաղում Լաուդերը խփել է իր առաջին գոլը։ 2006/07 մրցաշրջանի արդյունքներով Kicker ամսագիրը նրան 3-րդ տեղում է դրել ֆուտբոլիստների վարկանիշում (վերևում էին միայն Բիրգիտ Պրինցը և Ուրսուլա Հոլը)։

2007 թվականի սեպտեմբերի 30-ին Չինաստանում կայացած աշխարհի առաջնությունում Սիմոնան հաղթական գոլի հեղինակ է դարձել բրազիլուհիների հետ եզրափակիչ խաղում՝ հաշիվը դարձնելով 2:0։ Այս գոլը ստացել է «ամսվա գոլ» մրցանակը Das Erste ալիքից։ Սիմոնան դարձել է նաև Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Ֆինլանդիայում և Շվեդիայում Եվրոպայի չեմպիոն։ 2011 թվականի աշխարհի առաջնությունում Լաուդերը խմբային փուլում միայն մեկ գոլ խփեց Նիգերիայի դարպասին՝ այլևս ոչնչով աչքի չընկնելով, իսկ թիմը փլեյ-օֆֆի առաջին իսկ փուլում սենսացիոն կերպով պարտվեց Ճապոնիային (ինչպես պարզվեց հետագայում՝ ապագա չեմպիոնին)։

2016 թվականին Սիմոն Լաուդերը հայտավորվել է Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին, սակայն շուտով մրցաշարի ընթացքում հեռացվել է կազմից։ Չնայած Գերմանիայի հաղթանակին, Լաուդերը չի ստացել ոսկե մեդալ և օլիմպիական չեմպիոնի կոչում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրը՝ Դոյնան, ազգությամբ ռումինացի է, հայրը՝ Գուբերտը, գերմանացի[5]։ Ներկայումս Սիմոնան Բունդեսվերի մարզական դեպարտամենտի Վարենդորֆի բաժանմունքի անդամ է։ 2011 թվականի աշնանը նա նախատեսում էր ներկայացնել սպորտի զարգացման նոր ծրագիր[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. Olympedia — 2006.
  4. Laudehr zeigt ihr WM-Tattoo - Warum ist es auf Rumänisch? Արխիվացված 2012-10-05 Wayback Machine bild.de, 23 июня 2011
  5. «Laudehr zeigt ihr WM-Tattoo» (գերմաներեն). bild.de. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 23-ին.
  6. «Profi-Fußballerinnen Und was machen Sie so beruflich? Simone Laudehr - ein Bauchfrei-Bild ging um die Welt». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոնե Լաուդեր» հոդվածին։