Սիմոն Ուշակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմոն Ուշակով
Ծնվել էմոտ 1626[1][2][2][…]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական թագավորություն[3]
Վախճանվել էհունիսի 25, 1686(1686-06-25)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական թագավորություն
ՔաղաքացիությունՌուսական թագավորություն
Մասնագիտություննկարիչ և սրբանկարիչ
ԺանրՍրբանկարչութիւն
Թեմաներսրբապատկեր[4]
ԱշակերտներMikhail Ivanov Milyutin? և Georgy Zinovyev?
 Simon Ushakov Վիքիպահեստում

Սիմոն Ֆեոդորովիչ Ուշակով (Պիմեն) (մոտ 1626[1][2][2][…], Մոսկվա, Ռուսական թագավորություն[3] - հունիսի 25, 1686(1686-06-25), Մոսկվա, Ռուսական թագավորություն), ռուս նկարիչ։ 1664 թվականից՝ Զինապալատի սրբանկարիչ, սրբանկարչական արվեստանոցի ղեկավար։ Մոսկվայի Կրեմլում նկարել է սրբապատկերներ, պարսունաներ, մանրանկարներ, ֆրեսկոներ և ղեկավարել Արխանգելսկի և Ուսպենսկի տաճարների (1669), Գրանովիտայա պալատի (1668) որմնանկարազարդումները, գծագրել է աշխարհագրական քարտեզներ և նախագծեր, փորագրիչների համար ստեղծել գծանկարներ, ինքն էլ զբաղվել է օֆորտով («Մահացու յոթ մեղք», 1665)։ Ուշակովը եղել է XVII դարի 3-րդ քառորդի ռուս գեղանկարչության ռեֆորմատորը, օգտագործելով ավանդական պատկերագրական սխեմաները՝ նա ձգտել է լուսաստվերով ձևի արտահայտման, անցումների մեղմության, սրբերի դիմապատկերների ծավալայնության, դըրանց ռեալության («Երրորդություն», 1671, Ռուսական թանգարան, Լենինգրադ, «Վլադիմիրյան Տիրամայր», 1668, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)։ Սրբանկարչության մասին իր տրակտատում (մոտ 1666) Ուշակովը արծարծել է սրբերի դիմապատկերների կենսական ճշմարտացիության խնդիրը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոն Ուշակով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։