Սիմի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմի
Տեսակկղզի և պոլիս
Երկիր Հունաստան
Վարչատարածքային միավորSymi Municipality?
ՎայրԵգեյան ծով
Մակերես57,865 կմ²
Բնակչություն2590 մարդ (2011)
Քարտեզ
Քարտեզ

Սիմի (հուն․՝ Σύμη), Հունաստանին պատկանող կղզի Եգեյան ծովում՝ Դոդեկանեսյան կղզիների կազմում։

Մի քանի անմարդաբնակ կղզիների հետ միասին ձևավորում է Սիմիի դիմոսը, որը վարչականորեն մտնում է Դոդեկանես նոմոսի կազմի մեջ[1]։

Կղզին զբաղեցնում է 58.1 կմ² տարածք։ Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների՝ կղզու բնակչությունը կազմում է 2606 մարդ[2][3]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին գտնվում է Եգեյան ծովի հարավարևելյան մասում՝ Փոքր Ասիայի (Թուրքիա) ափից 9 կմ հեռավորության վրա։

Այն գտնվում է Հռոդոսից 23 կմ դեպի հյուսիս՝ քաղաքամայր Աթենքից 400 կմ հեռավորության վրա։ Հիմնական մակերևույթը լեռնային է։ Ամենաբարձր լեռնագագաթը գտնվում է ծովի մակարդակից 616 մետր բարձրության վրա։

Քաղցրահամ ջրի պաշարներ կղզու տարածքում չեն հայտնաբերվել։

Կղզու բնակչության հիմնական մասը կենտրոնացված է համանուն քաղաքում, որը գտնվում է Սիմիի հյուսիսում։ Կղզու տարածքում կան մոտ 200 վանքեր և մատուռներ։ Առավել հայտնի է Հրեշտակապետ Միքայելին նվիրված վանքը, որը գտնվում է կղզու հարավային ափին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kallikratis law Արխիվացված 2017-04-27 Wayback Machine Greece Ministry of Interior (հուն.)
  2. Hellander, Paul; Kate Armstrong (2006). Greece. Lonely Planet. էջ 535. ISBN 978-1-74059-750-0.
  3. O'Brien, Murrough (2003 թ․ ապրիլի 27). «On Symi, parties go off with a bang». The Independent. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 20-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմի» հոդվածին։