Jump to content

Սիերվո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիերվո
Տեսակլեռ
Երկիր Իսպանիա
Վարչատարածքային միավորCampo de Cartagena?
Երկարություն0,57 կմ
Լայնություն0,54 կմ
Մակերես0,18 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Սիերվո (իսպ.՝ Isla del Ciervo), կղզի Միջերկրական ծովում։ Տեղակայված է Լա Մանգա դել Մար Մենոր ծովային ռելիեֆի մեջ և պատկանում է Կարտահենա (իսպ.՝ Cartagena) մունիցիպալիտետին։ Սիերվո կղզին Մար Մենոր կղզեխմբի ամենահարավային կղզին է։ Ծովափին մոտ գտնվելու հետ կապված, այստեղ կարելի է հեշտությամբ հասնել ոտքով։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև վերջերս կղզին միավորված էր մայրցամաքին արհեստական նեղուցով։ Կղզու խոցելի էկոհամակարգը չվնասելու համար, այս ճանապարհը վաղուց փակ է։

Ծովի մակերևույթից բարձր է 25 մետրով։ Մակերեսը կազմում է 0,65 կմ²։ Բնակչությունը ըստ 2012 թվականի տվյալների՝ անմարդաբնակ է։ Ինչպես Մար Մենոր կղզեխմբի մյուս կղզիները, Սիերվոն նույնպես ունի հրաբխային ծագում։ Կղզին հայտնվել է մետ 7 միլիոն տարի առաջ՝ Վերին միոցենի ժամանակաշրջանում։

Համարվում է ազգային պարկ և թռչունների համար պահպանման վայ՝ պաշտպանվում է պետության կողմից։ Այստեղի բուսատեսակները արժանի են հատուկ հիշատակության՝ Chamaerops humilis, Withania frutescens, Periploca angustifolia և Caralluma europaea։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիերվո» հոդվածին։