Սիգիբերտ II
Սիգիբերտ II լատին․՝ Sigibertus | ||
| ||
---|---|---|
613 թվականի օգոստոսի 23–ից հետո - 613 թվականի հոկտեմբերի 10 | ||
Նախորդող | Թեոդորիխ II | |
Հաջորդող | Քլոտար II | |
Մասնագիտություն՝ | միապետ | |
Ծննդյան օր | 602 | |
Ծննդավայր | անհայտ | |
Վախճանի օր | հոկտեմբերի 10, 613 | |
Վախճանի վայր | անհայտ | |
Դինաստիա | Մերովինգներ[1] | |
Քաղաքացիություն | Ֆրանկական թագավորություն | |
Հայր | Թեոդորիխ II | |
Մայր | Անհայտ անունով հարճ | |
Սիգիբերտ II (602[2] — 613, հոկտեմբերի 10), ֆրանկների թագավոր Մերովինգյան դինաստիայից, իշխել է 613 թվականին, Բուրգունդիայի արքա Թեոդորիխ II-ի արտամուսնական որդին[2]։ Սիգիբերտի անունը ֆրանկերենից թարգմանվում է որպես «Փայլուն հաղթող»:
Սիգիբերտին թագավոր դարձնելու Բրունգիլդայի փորձեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեոդորիխի մահից հետո Բրունգիլդան իր չորս որդիների՝ Սիգիբերտի, Հիլդեբերտի, Կորբի և Մերովեյի հետ գտնվելով Մեցում՝ Ավստազիայի և Բուրգունդիայի թագավոր հռչակեց նրա 11-ամյա որդուն՝ իր ծոռ Սիգիբերտ II–ին։ Առնուլֆի, Պիպինի և Ավստրիազիայի այլ մագնատների կուսակցությունը, չցանկանալով իշխանատենչ թագուհու ուժեղացումը, հրավիրեցին Քլոտար II-ին։ Երբ վերջինս արդեն Անդերնախի մոտ էր, Բրունգիլդան, ով Թեոդորիխի որդիների հետ այդ ժամանակ Վորմսում էր, իր կողմից դեսպանություն ուղարկեց՝ պահանջելով, որ նա հրաժարվի Թեոդորիխի՝ իր որդիներին թողած թագավորությունից։ Քլոտար II-ը իր դեսպանների միջոցով պատասխանեց Բրունգիլդայն, որ նա պարտավորված է ընդունել այն որոշումը, որը պետք է կայացնի ֆրանկների ժողովը, որը հատուկ ընտրված է այդ նպատակի համար[3]։
Ավստրազիայի և Բուրգունդիայի ազնվականության դավադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրանից հետո Բրունգիլդան անմիջապես Սիգիբերտին մայորդոմ Վառնախարի, Ալբոինի և այլ նշանավոր մարդկանց ուղեկցությամբ ուղարկեց Թյուրինգիա, որպեսզի իրենց կողմը թեքեն զարեինյան ազգերին և դիմադրություն ցույց տան Քլոտարին․ բայց նրանց հետևից նա նաև մասնավոր նամակ ուղարկեց Ալբոինին այն մասին, որ նա պետք է սպանի Վառնախարին և մյուսներին, եթե վերջիններիս կողմից փորձ արվի անցնել Քլոտարի կողմը։ Նամակը կարդալուց հետո Ալբոինը պատռեց այն և կտորները նետեց գետնին, Վառնախարի մարդկանցից մեկը գտավ դրանք և միասին սոսնձեց մոմե տախտակի վրա։ Այդպես Վառնախարը կարդաց նամակը, և տեսնելով, որ իր կյանքը վտանգի տակ է, սկսեց մտածել, թե ինչպես պետք է տապալի Թեոդորիխի որդիներին և թագավոր դարձնել Քլոտարին։ Նա երդումից գաղտնի ազատեց մարդկանց, որոնց նա արդեն պարտավորեցրել էր օգնել Բրունգիլդային և Թեոդորիխի որդիներին[3]։ Բուրգունդիայի ինչպես եպիսկոպոսները, այնպես էլ աշխարհիկ իշխանները, վախենում և ատում էին Բրունգիլդային. նրանք խորհրդի նստեցին Վառնախարի հետ, թե ինչպես կարող էին այնպես անել, որ Թեոդորիխի որդիներից ոչ մեկը չսպրդի և որ նրանք բոլորը սպանվեին Բրունգիլդայի հետ միասին, իսկ նրանց թագավորությունը անցնի Քլոտարին[4]։
Բրունգիլդայի և Սիգիբերտի հրամանով Բուրգունդիայի և Ավստրրազիայի զորքերն ուղարկվեցին Քլոտարին ընդառաջ։ Երբ Սիգիբերտը Շամպայնում հասավ Էնայի գետին (Շալոն ան Շամպայն շրջան), Քլոտարը նրան ընդառաջ եկավ բանակի հետ, որտեղ կային շատ ավստրրազիացիներ, ովքեր աջակցում էին մայորդոմ Վառնախարին, քանի որ նրանք արդեն համաձայնության էին եկել, ինչը ևս հավանության էին արժանացրել պատրից Ալետին և Ռոկկոյի հերցոգներին, Սիգոալդին և Էվդիլան։ Երբ արդեն պատրաստ էր կռիվ սկսել, Սիգիբերտի բանակը պայմանական ազդանշանով շրջվեց ու գնաց տուն։ Քլոտարը, ըստ պայմանավորվածության, սկսեց կամաց-կամաց գնալ նրա հետևից, և մոտեցավ Շալոնին։ Նա գերեվարեց Թեոդորիխի երեք որդիներին՝ Սիգիբերտի, Կորբին և Մերովեյին․ նա վերջինինիս կնքահայրն էր։ Հիլդեբերտը փախավ, և նրան այլևս երբեք չտեսան։ Մայորդոմ Բառնախարը բուրգունդյան մագնատների մեծամասնության աջակցությամբ, հետևեց, որ Բրունգիլդան ձերբակալվի և Թեոդոլինդայի՝ Թեոդորիխի քրոջ հետ տեղափոխվի Քլոտարի մոտ[5]։
Սիգիբերտի և Բրունգիլդայի մահապատիժ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քլոտարն այդ ժամանակ գտնվում էր Ռենևե գյուղում (դեպարտ․ Կոտ դ'Օր), Վինժան գետի վրա։ Նա արդեն հասցրել էր սպանել Սիգիբերտին և Կորբին՝ Թեոդորիխի որդիներին, բայց Մերովեյին, որին կնքահայրն էր, նա հրամայում է գաղտնի ուղարկել Նեյստրիա և դնել Ինգոբադի կոմսի հսկողության տակ։ Մերովեյը դեռ մի քանի տարի ևս ողջ է մնում։ Իսկ Հիլդեբերտը՝ Թեոդորիխի չորրորդ որդին, փախնում է, և այլևս նրան երբեք չեն տեսնում։ Բրունգիլդան հայտնվում է Քլոտարի առաջ, որը եռում էր նրա դեմ բարկությամբ։ Նրան մեղադրում էր տասը ֆրանկ թագավորների մահվան մեջ, մասնավորապես՝ Սիգիբերթ I-ի, Մերովեյի, վերջինիս հայր Հիլփերիկ I-ի, Թեոդեբերտ II-ի և նրա որդիների, Քլոտարի, Քլոտարի որդու, մեկ այլ Մերովեյի, Թեոդորիխ II-ի և նրա երկու որդիների, ովքեր հենց նոր մահացել էին։ Նրան երեք օրվա ընթացքում տանջեցին տարբեր կտտանքներով, ապա, ի նշան ամոթի, նստեցրեցին ուղտի վրա։ Ի վերջո, նրան կապեցին իր մազերից, մեկ ձեռքով և մեկ ոտքով՝ չհեծած զամբիկի պոչից, և նա սմբալների տակ բզիկ-բզիկ եղավ։ Այսպես ավարտվեց Ավստրիազիայի և Նեյստրիայի միջև երկարատև և արյունալի թշնամությունը, և երկու թագավորությունները վերամիավորվեցին Քլոտար II-ի իշխանության ներքո[5]։
Մերովինգների դինաստիա | ||
Նախորդ։ Թեոդորիխ II |
Բուրգունդիայի և Ավստրիազիայի թագավոր 613 |
Հաջորդ։ Քլոտար II |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et Robertiens — Villeneuve-d'Ascq: 1993. — P. 87—88. — ISBN 978-2-9501509-3-6
- ↑ 2,0 2,1 Фредегар. Хроника, кн. IV, 21.
- ↑ 3,0 3,1 Фредегар. Хроника, кн. IV, 40.
- ↑ Фредегар. Хроника, кн. IV, 41.
- ↑ 5,0 5,1 Фредегар. Хроника, кн. IV, 42.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фредегар. Хроника, кн. IV / / The Fourth Book of the Cronicle of Fredegar with its continuations. — London: Thomas Nelson and Sons Ltd, 1960.
- Дюмезиль, Брюно. Королева Брунгильда = La reine Brunehaut / Перевод с французского М. Ю. Некрасова. — СПб.: ЕВРАЗИЯ, 2012. — 560 с. — 3 000 экз. — ISBN 978-5-91852-027-7.
- Западная Европа. // Правители Мира. Хронологическо-генеалогические таблицы по всемирной истории в 4 тт. / Автор-составитель В. В. Эрлихман. — Т. 2.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կաղապար:FGM
- «Sigibert II von Frankenkoenig» (գերմաներեն). Genealogie Mittelalter: Mittelalterliche Genealogie im Deutschen Reich bis zum Ende der Staufer. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 27-ին.