Սիգետ (փառատոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիգետ (փառատոն)
Թվական1993 թվականից մինչ օրս
ՎայրՀունգարիա Հունգարիա
Վեբկայքhttp://szigetfestival.ru

Սիգետ փառատոն (հունգ.՝ Sziget, տառացիորեն «Կղզի») —ամենամյա երաժշտական փառատոն, Եվրոպայում խոշորագույններից մեկը (ավելի քան 440 000 հաճախորդ 2014 թվականին[1])։ Անց է կացվում 1993 թվականից Օբուդա կղզու վրա, Բուդապեշտ։ Փառատոնին ելույթ են ունենում ամենատարբեր ժանրերում աշխատող կոլեկտիվներ։

Փառատոնը հայտնի է արևմտյան Եվրոպայի բնակիչների շրջանում։ Մասնակիցների մոտ 50 %-ը գալիս է արտասահմանից. զբոսաշրջիկներ ավելի շատ գալիս են Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից և Ֆրանսիայից։

Sziget 2008

Փառատոնի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին Sziget-ը կազմակերպվեց 1993 թվականին, այնտեղ ելույթ ունեցան միայն հունգարացի երաժիշտները։ Այն ժամանակ փառատոնը կոչվում էր Diaksziget, որը հունգարերենից թարգմանաբար նշանակում էր «ուսանողական կղզի», իսկ հիմա՝ պարզապես «կղզի»։ 1993-ին Sziget հաճախեցին 43000 մարդ, հիմա փառատոն են գնում տարեկան մոտ 400 000 մելոման[1]։

Փառատոնի հաճախորդները մեկ շաբաթվա ընթացքում կարող են ծանոթանալ երաժշտության բավականին լայն սպեկտրի հետ. սկսած ավանդական ալժիրական երգերից մինչև կանադական խենթ ինդաստրիալը, ամերիկյան հարդ-կորից մինչև լոնդոնյան նուրբ դիջեյները։ Բացի երաժշտությունը Սիգետում անցեն կացվում բազմաթիվ մշակութային միջոցառումներ՝ ներառած կինոդիտումները, մարզային միջոցառումները, գեղանկարչական ցուցահանդեսներ և պատկերասրահներ, թատերական և կրկեսային ներկայացումներ, բանավեճի ակումբներ, լեզվական դպրոցներ, մանկական ծրագրեր, շահումային խաղարկություններ, բարեգործական ակցիաներ և այլն։

2009 թվականին փառատոնի հյուրերը դիտեցին մոտ 250 ծրագիր 60 հարթակների և բեմերի վրա։

Sziget-ի սպասարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Sziget-ն իր հյուրերին առաջարկում է շատ ծառայություններ. լվացքատուն, փոստարկղ և պահասենյակ երեխաների ամենօրյա խնամքի համար։ Բանկոմատները տեղադրված են փառատոնի ողջ տարածքով, ուստի հաճախորդները կարող են մուտքի վճարման համար օգտվել կրեդիտային քարտերից հենց կասսայում։ Առկա է դեղատուն, գտնված իրերի բյուրո, չհրկիզվող պահարան, շրջօրյա բուժ.սպասարկում, ինֆորմացիոն կենտրոն, որը ինֆորմացիա է տրամադրում ցանկացած լեզվով և այլ ծառայություններ։ Ինֆորմացիոն սեղանները և հատուկ ինֆորմացիոն հարթակները օգնում եմ ավելի լավ կողմնորոշվել տեղանքում։ Փառատոնի հաճախորդները կարող են նաև դիմել «շարժական» ինֆորմացիոն խմբերի ղեկավարներին։

Փառատոնում աշխատում են հինգ խոհարարական կենտրոններ։ Առաջարկվում են բազմազան կերակրատեսակներ. հոթ-դոգ, կարկանդակներ, միրգ, թխվածքաբլիթներ, խորոված, սանդվիչ, ծովամթերքներ, պիցցա, բլիթներ, կարտոֆիլի ֆրի, բուսակերների համար ուտեստներ, բիոմթերքներ, չրեր, պաղպաղակ և այլն։ «Ազգային խոհանոցի» բազմազան աշխարհը ներկայացվում է մեքսիկական կերակրատեսակներով, բրազիլական քաղցրեղենով, իտալական մածուկներով և ավանդական հունգարական խոհանոցով։

Կղզի հասնել հեշտ է հասարակական տրանսպորտով։ Կազմակերպիչները Sziget-ի հյուրերին ապահովում են քաղաքամերձ ավտոբուսներով, Պեշտից Բուդա տանող լաստանավերով և տաքսիներ՝ հատուկ գներով։

Sziget-2009-ի հեդլայներներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Sziget-2011-ի հեդլայներներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Sziget-2013-ի հեդլայներներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Sziget Festival - 415 000 Szitizens – Together!». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 25-ին.