Սիգետ (փառատոն)
Թվական | 1993 թվականից մինչ օրս |
---|---|
Վայր | Հունգարիա |
Վեբկայք | http://szigetfestival.ru |
Սիգետ փառատոն (հունգ.՝ Sziget, տառացիորեն «Կղզի») —ամենամյա երաժշտական փառատոն, Եվրոպայում խոշորագույններից մեկը (ավելի քան 440 000 հաճախորդ 2014 թվականին[1])։ Անց է կացվում 1993 թվականից Օբուդա կղզու վրա, Բուդապեշտ։ Փառատոնին ելույթ են ունենում ամենատարբեր ժանրերում աշխատող կոլեկտիվներ։
Փառատոնը հայտնի է արևմտյան Եվրոպայի բնակիչների շրջանում։ Մասնակիցների մոտ 50 %-ը գալիս է արտասահմանից. զբոսաշրջիկներ ավելի շատ գալիս են Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից և Ֆրանսիայից։
Փառատոնի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին Sziget-ը կազմակերպվեց 1993 թվականին, այնտեղ ելույթ ունեցան միայն հունգարացի երաժիշտները։ Այն ժամանակ փառատոնը կոչվում էր Diaksziget, որը հունգարերենից թարգմանաբար նշանակում էր «ուսանողական կղզի», իսկ հիմա՝ պարզապես «կղզի»։ 1993-ին Sziget հաճախեցին 43000 մարդ, հիմա փառատոն են գնում տարեկան մոտ 400 000 մելոման[1]։
Փառատոնի հաճախորդները մեկ շաբաթվա ընթացքում կարող են ծանոթանալ երաժշտության բավականին լայն սպեկտրի հետ. սկսած ավանդական ալժիրական երգերից մինչև կանադական խենթ ինդաստրիալը, ամերիկյան հարդ-կորից մինչև լոնդոնյան նուրբ դիջեյները։ Բացի երաժշտությունը Սիգետում անցեն կացվում բազմաթիվ մշակութային միջոցառումներ՝ ներառած կինոդիտումները, մարզային միջոցառումները, գեղանկարչական ցուցահանդեսներ և պատկերասրահներ, թատերական և կրկեսային ներկայացումներ, բանավեճի ակումբներ, լեզվական դպրոցներ, մանկական ծրագրեր, շահումային խաղարկություններ, բարեգործական ակցիաներ և այլն։
2009 թվականին փառատոնի հյուրերը դիտեցին մոտ 250 ծրագիր 60 հարթակների և բեմերի վրա։
Sziget-ի սպասարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Sziget-ն իր հյուրերին առաջարկում է շատ ծառայություններ. լվացքատուն, փոստարկղ և պահասենյակ երեխաների ամենօրյա խնամքի համար։ Բանկոմատները տեղադրված են փառատոնի ողջ տարածքով, ուստի հաճախորդները կարող են մուտքի վճարման համար օգտվել կրեդիտային քարտերից հենց կասսայում։ Առկա է դեղատուն, գտնված իրերի բյուրո, չհրկիզվող պահարան, շրջօրյա բուժ.սպասարկում, ինֆորմացիոն կենտրոն, որը ինֆորմացիա է տրամադրում ցանկացած լեզվով և այլ ծառայություններ։ Ինֆորմացիոն սեղանները և հատուկ ինֆորմացիոն հարթակները օգնում եմ ավելի լավ կողմնորոշվել տեղանքում։ Փառատոնի հաճախորդները կարող են նաև դիմել «շարժական» ինֆորմացիոն խմբերի ղեկավարներին։
Փառատոնում աշխատում են հինգ խոհարարական կենտրոններ։ Առաջարկվում են բազմազան կերակրատեսակներ. հոթ-դոգ, կարկանդակներ, միրգ, թխվածքաբլիթներ, խորոված, սանդվիչ, ծովամթերքներ, պիցցա, բլիթներ, կարտոֆիլի ֆրի, բուսակերների համար ուտեստներ, բիոմթերքներ, չրեր, պաղպաղակ և այլն։ «Ազգային խոհանոցի» բազմազան աշխարհը ներկայացվում է մեքսիկական կերակրատեսակներով, բրազիլական քաղցրեղենով, իտալական մածուկներով և ավանդական հունգարական խոհանոցով։
Կղզի հասնել հեշտ է հասարակական տրանսպորտով։ Կազմակերպիչները Sziget-ի հյուրերին ապահովում են քաղաքամերձ ավտոբուսներով, Պեշտից Բուդա տանող լաստանավերով և տաքսիներ՝ հատուկ գներով։
Sziget-2009-ի հեդլայներներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Prodigy,
- Faith No More,
- Placebo,
- The Offspring,
- Fatboy Slim,
- Manic Street Preachers,
- Klaxons,
- Pendulum,
- The Ting Tings,
- Ska-P,
- Bloc Party,
- Lily Allen,
- Snow Patrol,
- Maximo Park,
- The Subways,
- Nouvelle vague,
- Editors,
- Die Toten Hosen,
- IAMX,
- Disco Ensemble,
- So Kalmery,
- 08001,
- Speed Caravan,
- Amadou & Mariam,
- Figli di Madre Ignota,
- Orquesta Buena Vista Social Club,
- Tiken Jah Fakoy,
- Superpusher,
- Backyard Babies,
- Birdy Nam Nam,
- Blasted Mechanism,
- Matatu,
- Miloopa,
- De Staat,
- Expatriate,
- Donots,
- Armin van Buuren,
- Paul Oakenfold,
- Eric Prydz,
- Pete Tong,
- La Fura Dels Baus,
- Primal Scream
Sziget-2011-ի հեդլայներներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Sziget-2013-ի հեդլայներներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт фестиваля
- Официальный Русский сайт фестиваля Արխիվացված 2016-03-21 Wayback Machine
- Все о Венгрии — Фестиваль Сигет
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Sziget Festival - 415 000 Szitizens – Together!». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 25-ին.