Jump to content

Սիբիլ (ֆիլմ, 2007)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սիբիլլա (ֆիլմ, 2007)ից)
Սիբիլ
անգլ.՝ Sybil
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա
Թվական2007
Լեզուանգլերեն
ՌեժիսորԺոզեֆ Սարջենտ
Սցենարի հեղինակՋոն Փիլմեյեր
ԴերակատարներԹեմմի Բլանչարդ, Ջեսիկա Լենգ, ՋոԲեթ Ուիլյամս և Brian Downey?
ԵրաժշտությունCharles Bernstein?
ԿինոընկերությունWarner Bros. Television
Տևողություն89 րոպե

Սիբիլ (անգլ.՝ Sybil), ռեժիսոր Ջոզեֆ Սարջենտայի ամերիկյան հեռուստատեսային դրաման, նկարահանված լրագրողուհի Ֆլորա Շրայբերի համանուն գրքի հիման վրա։ Գրքի, հետևաբար նաև ֆիլմի հիմքում Շիրլի Արդել Մեյսոնի կյանքի պատմությունն է, հոգեբուժարանի խնամառու, ով տառապում էր նույնականության հակասոցիալական խանգարումով` հոգեբնական ֆենոմեն, որը հայտնի է ինչպես` բազմաքանակ անձ։ Սա գրքի երկրորդ էկրանավորումն է։ 1976 թվականին NBC-ը նկարահանել էր մինի սերիալ, որը ստացել էր 4 Էմմի մրցանակ։

2006 թվականի հունվարին The Hollywood Reporter ամսագիրը հայտնել էր, որ CBS-ի ղեկավարությունը համաձայնել է արտադրել ֆիլմը[1]։ Սակայն ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում հետաձգվել էր։ Նախքան ֆիլմը կտեսներ ամերիկացի հանդիսատեսը, այն էկրանին է հայտնվել Իտալիայում, Նոր Զելանդիայում, Դոմինիկյան Հանրապետությունում, Բրազիլիայում, Նորվեգիայում, Հունգարիայում։ Ֆիլմի ամերիկյան պրեմիերան կայացել էր 2008 թվականի հունիսի 7-ին, CBS հեռուստաալիքում։

Կոլումբիայի համալսարանի ուսանողները անհանգիստ ուսանողուհի Սիբիլլա Դորսեթին ուղարկում են հոգեբույժ Կորնելլի Ուիլբորի մոտ։ Ուիլբորի գործընկերը՝ Աթչոսոնը գտնում է, որ աղջիկը տառապում է հիսերիայի նոպաներով։ Այն ընթացքում, երբ բժիշկ Ուիլբորը շբվում է Սիբիլլայի հետ, նա պատմում է, որ հաճախ «անջատվում է» և չի կարողանում հիշել մեծ ժամանակամիջոցներ։ Բժիշկ Ուիլդորի աշխատանքի ընթացքում պարզվում է, որ Սիբիլայի մեջ 16 անձինք կան, ովքեր տարբեր են տարիքով և անձնային հատկություններով։ Նրանց մեջ գլխավորը Վիկին է, ֆրանսուհի», ով բժիշկ Ուիլբուրին բացատրում է, որ նա միջնորդ է հանդիսանում և իրար է կապում Սիբիլլայի բոլոր մասերը։ Բժիշկը օգնում է նրան հիշել մանկությունը, որտեղ նա տառապել էր ֆիզիկական, զգացմունքային և սեռական բռնություններից, որին ենթարկվում էր շիզոֆրենիայով տառապող մոր՝ Կետիի կողմից։ Սիբիլայի հորը այցելելուց հետո պարզվում է, նա գիտեր, որ մայրը ծաղրում էր աղջկան, բայց չէր ցանկացել ոչինչ ձեռնարկել։ Չնայած բժիշկ Ուիլդորը խոստացել էր Սիբիլլային երբեք հիպնոզի չենթարկել, նա աղջկան տանում է լճի ափին գտնվող իր տուն և հիպնոզի սեանս անցկացնում, որի ընթացքում նրան հաջողվում է համոզել, որ բոլոր 16 անձերը հենց ինքն է։ Հենց այդ գիշերը Սիբիլլան խոստովանում է, որ ավելի լավ է զգում և հիմամոր հանդեպ միայն ատելություն է զգում։

Ֆիլմի վերջին մասը պատմում է իրական պատմություն իրական կնոջ մասին՝ Շիրլի Արդել Մենսոն,ով դարձել էր Սիբիլլ Դորեսթի նախատիպը։

  • Բժիշկ Կոռնելիա Ուիլբուր` Ջեսիկա Լենգ
  • Սիբիլ Դորսեթ` Թեմմի Բլանչարդ
  • Հեթթի Դորսեթ` Ջոբեթ Ուիլյամս

Քննադատների արձագանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գնահատման մեջ քննադատների կարծիքը համարժեք էր։ Այնպիսի հայտնի հրատարակություններ, ինչպիսիք են` New York Times[2], Los Angeles Times[3], Newsweek[4], Boston Globe[5] ընդգծել են դերասանուհիների հոյակապ խաղը և պարտությունը` առաջին էկրանավորման հետ համեմատության մեջ, բավականին չոր սյուժետային գծեր, ինչպես նաև արհամարհանք էմոցիոնալ նրբերանգության նկատմամբ։ Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը բավակնին բարձր էր և կազմում էր 78 %[6]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]