Սերվեյոր 6
Կազմակերպություն | ՆԱՍԱ |
---|---|
Հիմնական կապալառուներ | ՌՇԼ |
COSPAR ID | [1] 1967-112A[1] |
NSSDCA ID | 1967-112A |
SCN | 03031 |
Գործարկման ամսաթիվ | 1967 նոյեմբերի 7, 07:39:01 UTC[1] |
Գործարկման վայր | Քանավերալ |
Գործարկման հրթիռ | Ատլաս Կենտավր |
Աշխատանքի ավարտ | 1967 դեկտեմբերի 14 |
Զանգված | 1008,3 կգ[2] |
Սերվեյոր-6, (անգլ.՝ Surveyor-6), ԱՄՆ ՆԱՍԱ-ի Սերվեյոր ծրագրի շրջանակներում իրականացված առաքելություն, որով նախատեսվում էր Լուսնի մակերևույթին կատարել փափուկ վայրէջք, և ուսումնասիրել Լուսնի մակերևույթը պատրաստվելով Ապոլոն ծրագրի իրականացմանը։ Արձակվել է 1967 թվականի նոյեմբերի 7-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս Կենտավր կրող հրթիռով։ Սերվեյոր ծրագիրը ղեկավարվում էր Ռեակտիվ շարժման լաբորատորիայի կողմից, իսկ կայանը կառուղցվել էր Հյուզ էյրքրաֆք ընկերության կողմից։
Հաջողությամբ վայրեջք կատարեց Լուսնի Կենտրոնական ծովածոցում, և ընդհանուր առմամբ Երկիր ուղարկեց 30027 լուսանկարներ։
Կայանի կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայանը բաղկացած էր շարժիչային (հետագծի ուղղման 3 հեղուկահրթիռային շարժիչներ և պինդ վառելիքով աշխատող արգելակման շարժիչ) և էներգետիկ, (արևային և քիմիական մարտկոցներ) տեղակայանքներից, ռադիոտեխնիկական սարքավորումներից, կողմնորոշման և թռիչքի կառավարման համակարգից։
Կայանի վրա տեղակայված էր Լուսնի վրա վայրէջք կատարելուց հետո նկարահանումներ կատարելու հեռուստատեսային խցիկներ։
Կայանի առավելագույն տրամագիծը ըստ վայրէջքի բացված շասսիի հենարանների 4,27 մ էր, բարձրությունը (հավաքված շասսիի դեպքում) մոտ 3 մ, մեկնարկային զանգվածը՝ 1008,3 կգ, վայրէջքից հետո՝ 299,6 կգ։
Թռիչք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերվեյոր 6-ը արձակվել է 1967 թվականի նոյեմբերի 7-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս Կենտավր կրող հրթիռով։ Կայանը արձակվել է ուղիղ դեպի Լուսինը հետագծով, առանց միջանկյալ ուղեծրերի դուրս բերելը։ Այն վայրէջք է կատարել 1967 թվականի նոյեմբերի 10-ին Կենտրոնական ծովածոցում` 0,49 աստիճան լայնության և 1,40 աստիճան երկայնության (սելենոգրաֆիկ կոորդինատներ՝ Լուսնի տեսանելի կիսագնդի կենտրոնը)։ Կայանը իրագործեց բոլոր նախատեսված նպատակները։ Այս առաքելության հաջող ավարտը բավարարեց Սերվեյոր ծրագրի պարտավորությունը Ապոլոն նախագծի նկատմամբ։ Սերվեյոր 6-ի հետ հնարավոր է եղել կապ հաստատել 1967 թվականի դեկտեմբերի 14-ին, սակայն օգտակար տվյալներ չեն ստացվել։
Տիեզերական տեխնոլոգիաների ևս մի փորձարկում կատարվեց, երբ Սերվեյոր 6-ի շարժիչները վերագործարկվեցին և աշխատեցին 2,5 վայրկյան։ Սա առաջին անգամն էր, որ Լուսնի մակերևույթից մեկնարկ կատարվեց[3]։ Այս արձակման արդյունքում ստեղծվեց 700 Ն իմպուլս և կայանը բարձրացավ Լուսնի մակերևույթից մոտ 4 մ-ով։ Դրանցի հետո 2,5 մ դեպի արևմուտք շարժվելուց հետո տիեզերանավը կրկին բարեհաջող վայրէջք կատարեց և շարունակեց գործել այնպես, ինչպես նախատեսված էր։
Սերվեյոր 6-ը վայրէջք կատարեց Սերվեյոր 4-ի վթարի վայրի մոտ, որը մի քանի ամիս առաջ բախվել էր Լուսնին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ծովի մակերևույթը
-
Մակերևույթի մեկ այլ լուսանկար
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 NASA. «Surveyor 6». NASA. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Surveyor 6». NASA's Solar System Exploration website. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Siddiqi, Asif A. (2018). Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016 (PDF). The NASA history series (second ed.). Washington, DC: NASA History Program Office. էջ 1. ISBN 9781626830424. LCCN 2017059404. SP2018-4041.