Սերգեյ Ուլեգին
Սերգեյ Ուլեգին | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1977 (47 տարեկան) |
Ծննդավայր | Էնգելս, Սարատովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Կրթություն | Սարատովի պետական ագրարային համալսարան |
Մասնագիտություն | կանոեի թիավար |
Պարգևներ և մրցանակներ |
Սերգեյ Ուլեգին (ռուս.՝ Серге́й Вале́рьевич Уле́гин, հոկտեմբերի 8, 1977, Էնգելս, Սարատովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս կանոեի թիավար, օլիմպիական խաղերի մրցանակակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, սպորտի վարպետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Սարատովի պետական ագրարային համալսարանը։ Ներկայումս ղեկավարում է Սարատովի «Նահանգի հույսը» սպորտային մանկապատանեկան դպրոցը[1]։
Սպորտային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Կոստոգլոդի հետ միասին Պեկինում տեղի ունեցած ամառային օլիմպիական խաղերի ժամանակ դարձել է օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր՝ կանոեի 500 մետր թիավարության մրցույթում։
Բայդարկաներով և կանոեներով թիավարության աշխարհի առաջնության ժամանակ երկու անգամ դարձել է չեմպիոն, մեկ անգամ արծաթե մեդալակիր, մեկ անգամ էլ բրոնզե մեդալակիր՝ բայդարկաներով և կանոեներով 200 և 500 մետր թիավարության ժամանակ։
Եվրոպայի հնգակի չեմպիոն (2002, 2006, 2008, 2009, 2010 թվականներին)
Դոպինգ սկանդալ
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականին ԱՄՆ Ջորջիա նահանգի Գեյնսվիլ քաղաքում տեղի ունեցած բայդարկաներով և կանոեներով թիավարության աշխարհի առաջնության ժամանակ Սերգեյ Ուլեգինը՝ կանոե քառյակի կազմում հաղթել է ոսկե մեդալը 200 և 500 մետր թիավարության և արծաթե մեդալը՝ 500 մետր թիավարության ժամանակ։ Սակայն Սերգեյ Ուլեգինի դոպինգ թեստը տվել է դրական ցուցանիշ։ Ըստ այդմ, Կանոեի միջազգային ֆեդերացիան զրոյացրել է Ռուսաստանի հավաքականի արդյունքները (Ուլեգինի մասնակցությամբ) և որակազրկել է սպորտսմենին երկու տարով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ДИРЕКТОР ОБЛАСТНОЙ СПОРТИВНОЙ ШКОЛЫ «НАДЕЖДА ГУБЕРНИИ» СЕРГЕЙ УЛЕГИН ВСТРЕТИЛСЯ С ДМИТРИЕМ МЕДВЕДЕВЫМ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|