Սերգեյ Ուլեգին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Ուլեգին
Ծնվել էհոկտեմբերի 8, 1977(1977-10-08) (46 տարեկան)
ԾննդավայրԷնգելս, Սարատովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունՍարատովի պետական ագրարային համալսարան
Մասնագիտությունկանոեի թիավար
Պարգևներ և
մրցանակներ

Սերգեյ Ուլեգին (ռուս.՝ Серге́й Вале́рьевич Уле́гин, հոկտեմբերի 8, 1977(1977-10-08), Էնգելս, Սարատովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս կանոեի թիավար, օլիմպիական խաղերի մրցանակակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, սպորտի վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Սարատովի պետական ագրարային համալսարանը։ Ներկայումս ղեկավարում է Սարատովի «Նահանգի հույսը» սպորտային մանկապատանեկան դպրոցը[1]։

Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Կոստոգլոդի հետ միասին Պեկինում տեղի ունեցած ամառային օլիմպիական խաղերի ժամանակ դարձել է օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր՝ կանոեի 500 մետր թիավարության մրցույթում։

Բայդարկաներով և կանոեներով թիավարության աշխարհի առաջնության ժամանակ երկու անգամ դարձել է չեմպիոն, մեկ անգամ արծաթե մեդալակիր, մեկ անգամ էլ բրոնզե մեդալակիր՝ բայդարկաներով և կանոեներով 200 և 500 մետր թիավարության ժամանակ։

Եվրոպայի հնգակի չեմպիոն (2002, 2006, 2008, 2009, 2010 թվականներին)

Դոպինգ սկանդալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին ԱՄՆ Ջորջիա նահանգի Գեյնսվիլ քաղաքում տեղի ունեցած բայդարկաներով և կանոեներով թիավարության աշխարհի առաջնության ժամանակ Սերգեյ Ուլեգինը՝ կանոե քառյակի կազմում հաղթել է ոսկե մեդալը 200 և 500 մետր թիավարության և արծաթե մեդալը՝ 500 մետր թիավարության ժամանակ։ Սակայն Սերգեյ Ուլեգինի դոպինգ թեստը տվել է դրական ցուցանիշ։ Ըստ այդմ, Կանոեի միջազգային ֆեդերացիան զրոյացրել է Ռուսաստանի հավաքականի արդյունքները (Ուլեգինի մասնակցությամբ) և որակազրկել է սպորտսմենին երկու տարով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ДИРЕКТОР ОБЛАСТНОЙ СПОРТИВНОЙ ШКОЛЫ «НАДЕЖДА ГУБЕРНИИ» СЕРГЕЙ УЛЕГИН ВСТРЕТИЛСЯ С ДМИТРИЕМ МЕДВЕДЕВЫМ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]