Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան
Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Հայաստան[1] |
Տեղագրություն | Գյումրի[1] |
Մասն է | Արգելոց «Կումայրի» |
Հասցե | Հայաստան, Շիրակի մարզ, Գյումրի, Հաղթանակի պողոտա, 47 շենք |
Հիմնադրվել է | 1984 |
Կայք | merkurov.am |
Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան, Սերգեյ Մերկուրովի աշխատանքները ներկայցնող թանգարան Գյումրի քաղաքի կենտրոնում։
Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը հիմնադրվել է 1984 թվականին։ 1988 թվականի երկրաշարժից հետո թանգարանում մարդիկ են բնակվել։ Թանգարանն ունի հիմնավերանորոգման խնդիր։ Այն նորոգվել է 2003 թվականին «Լինսի հիմնադրամի» միջոցներով, սակայն ստորգետնյա ջրերի պատճառով գտնվում է վատթար վիճակում[2]։
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանն ունի շուրջ 3000 նմուշ։ Թանգարանի հավաքածուն համալրված է հայտնի մարդկանց դիմաքանդակներով՝ Լև Տոլստոյ, Հովհաննես Թումանյան, կոմպոզիտոր Նիկոլայ Սկրյաբին, Լենին, Գեորգի Պլեխանով և այլն։ Ցուցադրված են հետմահու 30 դիմակներ, 13 քանդակներ։
Հասցե
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը գտնվում է Գյումրու Հաղթանակի պողոտայում, Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանին կից։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան
- Թանգարանները ժողովրդի պատմության, կենցաղի ու սովորույթների լուռ վկան են
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան կատեգորիայում։ |
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 8.1/4.954 |