Jump to content

Սերգեյ Կրավեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Կրավեց
Դիմանկար
Ծնվել էմարտի 8, 1962(1962-03-08) (62 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Մասնագիտությունլրագրող և խմբագիր
ԱշխատավայրՍովետսկայա էնցիկլոպեդիա
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո շքանշան Բարեկամության շքանշան «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ
և Սուրբ Սերգի Ռադոնեժսկու 2-րդ աստիճանի շքանշան
 Sergey Kravets Վիքիպահեստում

Սերգեյ Լեոնիդովիչ Կրավեց (ռուս.՝ Кравец, Сергей Леонидович, մարտի 8, 1962(1962-03-08), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս փիլիսոփա, լրագրող, խմբագիր, մշակութային գործիչ, Ռուսական մեծ հանրագիտարանի պատասխանատու խմբագիր, ինչպես նաև եկեղեցա-գիտական կենտրոնի ղեկավար, «Ուղղափառ հանրագիտարանի» ֆոնդի նախագահ։ Ռուս կրոնական փիլիսոփաների, ռուս ուղղափառ եկեղեցու պատմության հանրագիտարաննների հեղինակ[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1962 թվականի մարտի 8-ին Մոսկվայում՝ ռազմական թարգմանչի և ուսուցչի ընտանիքում[1][2]։

Իր վկայությամբ` նա շատ լավ է ավարտել դպրոցը, որտեղ նա «ավելի հեշտությամբ է յուրացրել հումանիտար գիտությունները»։ «Ես սովորական երեխա էի։ Մենք բոլորս շատ ենք կարդացել»։ Սակայն, ըստ նրա, մինչև համալսարանի 3-րդ կուրսը նրա կրթությունը եղել է «ոչ համակարգային» և «մակերեսային».

Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի (МГУ) մթնոլորտն էր այդպիսին․ ուզում ես, սովորիր, ուզում ես, մի սովորիր։

Այնուհետև, հատուկ սեմինարից սկսած, որը նվիրված էր ռուսական գրական քննադատությանը, նրա վրա սկսում է ազդեցություն թողնել Իգոր Վինոգրադովը։ Միևնույն ժամանակ Կրավեցը հիշում է, որ շատ տարօրինակ ձևով է հանդիպել իր ապագա կնոջը, որի հետ նա ներկայացնում էր Մոսկվան Համառուսաստանյան ուսանողական օլիմպիադայում, որտեղ ինքը «դաժան կերպով ձախողում է», լուրջ քննության ժամանակ, իսկ կինը գրավում է երկրորդ տեղը։ «Ելքը մեկն էր՝ սկսել սովորել։ Ես պարզապես տեղափոխվեցի Պատմական գրադարան։ Բոլոր գրքերը կարդացի շատ մանրամասն գրառումներով․.. այդ ժամանակից ի վեր՝ քսան տարեկանից, ես սկսեցի ոչ թե պարզապես կարդալ ինչ պատահի, այլ պահել ինձ ինչ-որ համակարգվածության մեջ»[2]։

1984 թվականին կարմիր դիպլոմով ավարտել է Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը[1]։ Զբաղվել է ռուսական գրականությամբ, դիպլոմային աշխատանք է գրել է Ֆեոդոր Դոստոևսկու «Դևեր վեպի հիման վրա[2]։ Նրա վրա մեծ ազդեցություն են թողել Ալեքսեյ Լոսովը և Իգոր Իվանովիչ Վինոգրադովը, որը հետագայում մկրտության ժամանակ դարձել է նրա կնքահայրը[2]։

Համալսարանն ավարտելուց հետո ընդունվել է ԽՍՀՄ ԳԱ փիլիսոփայության ինստիտուտի ասպիրանտուրա։ Աշխատել է Պավել Ֆլորենսկու գեղագիտության մասին թեկնածուական ատենախոսության վրա[1], մտերմացել է նրա թոռների (մասնավորապես՝ վանահայր Անդրոնիկ Տրուբաչովի) հետ[2], սակայն թեկնածուականը այդպես էլ չի պաշտպանել[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Կրավեց» հոդվածին։