Սերգեյ Կուզնեցով
Քաղաքացիությունը | Ռուսաստան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 7, 1986[1] (38 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Օրյոլ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Սերգեյ Գենադևիչ Կուզնեցով (ռուս.՝ Сергей Геннадьевич Кузнецов, մայիսի 7, 1986[1], Օրյոլ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերգեյ Կուզնեցովը «Նիկա» ֆուտբոլային ակումբի սան է, որի կազմում 2002-2004 թվականներին հանդես է եկել ՍՖԼ-ում։
2004 թվականի կեսերին տեղափոխվել է առաջին դիվիզիոնի «Լուչ-Էներգիա» ակումբ։ Վլադիվոստոկի թիմի կազմում Կուզնեցովը երկրի առաջնությունում անցկացրել է 15 խաղ, որից հետո նրա վրա ուշադրություն է դարձրել Մոսկվայի «Դինամոն», ուր էլ նա տեղափոխվել է 2005 մրցաշրջանից առաջ։ «Սպիտակաերկնագույնների» կազմում Պրեմիեր լիգայում 2005 թվականին անցկացրել է 14 խաղ։
Նախքան 2006 մրցաշրջանն սկսելը տեղափոխվել է Մոսկվայի մեկ այլ ակումբ՝ «Լոկոմոտիվ», որտեղ խաղացել է ակումբի երկրորդ կազմում։ 2006 թվականի ամռանը վարձավճարով վերադարձել է «Լուչ-Էներգիա» ակումբ, սակայն Վլադիվոստոկի թիմի կազմում մինչև մրցաշրջանի ավարտը ՌՖՊԼ-ում անցկացրել է երկու հանդիպում։
2007 թվականին Կուզնեցովը վերադարձել է «Լոկոմոտիվ» և առաջնության ամբողջ առաջին կեսը նույնպես անցկացրել է «երկաթուղայինների» երկրորդ կազմում։ 2007 թվականի օգոստոսին վարձավճարով տեղափոխվել է Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբ մինչև 2007 թվականի վերջը։ «Կռիլյա Սովետովի» կազմում նորամուտը կատարել է 2007 թվականի օգոստոսի 25-ին «Զենիթ» ակումբի դեմ խաղում (1:3)։ Ընդհանուր առմամբ 2007 մրցաշրջանում «Կռիլյա Սովետովի» կազմում անցկացրել է 9 խաղ Ռուսաստանի առաջնությունում։
2007/08 միջմրցաշրջանում Ալեքսանդր Տարխանովից հետո վարձավճարով տեղափոխվել է «Կուբան» ակումբ, որի կազմում էլ անցկացրել է 2008 թվականի մրցաշրջանը՝ մասնակցելով 38 խաղի, որոնցում խփել է 5 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։ Մրցաշրջանի արդյունքներով «Կուբանը» կարողացել է դուրս գալ ՌՖՊԼ՝ առաջին դիվիզիոնում զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։
2009 թվականին տեղափոխվել է «Ռոստով», սակայն Պրեմիեր Լիգայում անցկացրել է ընդամենը 6 խաղ, իսկ մրցաշրջանի վերջում հեռացել է թիմից։ 2010 թվականի մրցաշրջանի առաջին կեսն անցկացրել է առաջին դիվիզիոնի «Խիմկի» ակումբի կազմում, որտեղ 19 խաղերում խփել է հինգ գոլ։ 2010 թվականի ամռանը վարձավճարով վերադարձել է «Կռիլյա Սովետով» ակումբ[2]։ Սամարայի թիմի կազմում Կուզնեցովը դարձել է հիմնական կազմի խաղացող՝ Ռուսաստանի առաջնության երկրորդ շրջանի բոլոր 15 խաղերն անցկացնելով թիմի մեկնարկային կազմում և միայն մեկ անգամ փոխարինվելով։ Ձմռանը «Կռիլյա Սովետովը» երկարաձգել է ֆուտբոլիստի վարձավճարային պայմանագիրը[3]։ Հաջորդ մրցաշրջանը նույնպես նա սկսել է ակումբի հիմնական կազմում, սակայն վնասվածքից հետո, որը ստացել է 12-րդ տուրի՝ «Վոլգայի» դեմ խաղում, Կուզնեցովը այլևս Սամարայի թիմի կազմում չի հայտնվել։
2012 թվականին տեղափոխվել է «Մորդովիա» ակումբ, որին օգնել է դառնալ ՖԱԼ առաջության հաղթող և պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ ՌՖՊԼ։ «Մորդովիայի»՝ Պրեմիեր լիգա դուրս գալուց հետո թիմի կազմում մասնակցել է ընդամենը երեք խաղի և 2012/13 մրցաշրջանի ավարտին հեռացել է ակումբից։
2013 թվականի հունիսին տեղափոխվել է Տուլայի «Արսենալ» ակումբ[4], որի հետ միասին ՖԱԼ առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Այդպիսով, Կուզնեցովը արդեն երրորդ անգամ տարբեր թիմերի կազմում դուրս է եկել Պրեմիեր լիգա։ 2014/15 մրցաշրջնում «Արսենալի» կազմում անցկացրել է 27 խաղ Ռուսաստանի առաջնությունում։
2015 թվականի հուլիսին մեկ տարվա պայմանագիր է կնքել «Տոմ» ակումբի հետ[5]։ Ակումբի կազմում նորամուտը կատարել է հուլիսի 15-ին «Ֆակել» ակումբի դեմ խաղում՝ փոխարինելով Եվգենի Բաշկիրովին։ Առաջին գոլը «Տոմի» կազմում խփել է 2015 թվականի հուլիսի 27-ին «Զենիթ-2» ակումբի դարպասին։ Ընդհանուր առմամբ 2015/16 մրցաշրջանում Կուզնեցովը խփել է 8 գոլ ՖԱԼ առաջնության 34 խաղերում։ Դրանից հետո նա մասնակցել է «Տոմի» փլեյ-օֆֆի երկու խաղերին ընդդեմ «Կուբանի», որոնց արդյունքներով Տոմսկի թիմն իրավունք է ստացել հանդես գալու Պրեմիեր լիգայում։ Կուզնեցովի համար ՌՖՊԼ անցումը դարձել է չորրորդը տարբեր թիմերի կազմում։ 2016 թվականի հունիսի 23-ին հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստը ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել է ևս մեկ տարով։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2018 թվականի մայիսի 12-ի դրությամբ
Ելույթներ | Լիգա | Գավաթներ | Եվրագավաթներ | Այլ | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Դինամո (Մոսկվա) | Պրեմիեր Լիգա | 2005 | 14 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 17 | 0 |
Ընդհանուր | 14 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 17 | 0 | ||
Լուչ-Էներգիա | 1. Դիվիզիոն | 2004 | 15 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 15 | 1 |
Պրեմիեր Լիգա | 2006 | 2 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | |
Ընդհանուր | 17 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 18 | 1 | ||
Կուբան | 1. Դիվիզիոն | 2008 | 38 | 6 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 40 | 6 |
Ընդհանուր | 38 | 6 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 40 | 6 | ||
Ռոստով | Պրեմիեր Լիգա | 2009 | 6 | 0 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 7 | 1 |
Ընդհանուր | 6 | 0 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 7 | 1 | ||
Խիմկի | 1. Դիվիզիոն | 2010 | 19 | 5 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 20 | 5 |
Ընդհանուր | 19 | 5 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 20 | 5 | ||
Կռիլյա Սովետով | Պրեմիեր Լիգա | 2007 | 2007 | 9 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2007 | 9 |
2010 | 2010 | 15 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2010 | 15 | ||
2011/2012 | 12 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 12 | 2 | ||
Ընդհանուր | 36 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 36 | 2 | ||
Մորդովիա | ՖԱԼ | 2011/12 | 13 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 13 | 0 |
Պրեմիեր Լիգա | 2012/2013 | 3 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 | |
Ընդհանուր | 16 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 17 | 0 | ||
Արսենալ (Տուլա) | ՖԱԼ | 2013/14 | 17 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 17 | 1 |
Պրեմիեր Լիգա | 2014/2015 | 27 | 3 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 30 | 3 | |
Ընդհանուր | 44 | 4 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 47 | 4 | ||
Տոմ | ՖԱԼ | 2015/16 | 34 | 8 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 36 | 8 |
Պրեմիեր Լիգա | 2016/2017 | 5 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 1 | |
Ընդհանուր | 39 | 9 | 1 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 42 | 9 | ||
Ռոտոր | ՖԱԼ | 2017/18 | 8 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 8 | 1 |
Ընդհանուր | 8 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 8 | 1 | ||
Ամբողջ կարիերա | 237 | 28 | 13 | 1 | 0 | 0 | 2 | 0 | 252 | 29 |
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առաջին դիվիզիոն
- Փոխչեմպիոն (1) - 2008
- ՖԱԼ առաջնություն
- Հաղթող(1) - 2011/12
- ՖԱԼ առաջնություն
- Փոխչեմպիոն (1) - 2013/14
- ՖԱԼ առաջնություն
- Բրոնզե մեդալակիր (1) - 2015/16
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինը՝ Եկատերինա, դուստրերը՝ Դարյա և Աննա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ ««Рубин» дозаявил Кузьмина и отзаявил Семака и другие изменения в составах клубов премьер-лиги» (ռուսերեն). Sports.ru. 2010 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ ««Крылья Советов» продлили аренду Кузнецова» (ռուսերեն). Sports.ru. 2011 թ․ հունվարի 10. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ ««Арсенал» подпишет контракты с новичками в Кишинёве» (ռուսերեն). Sports.ru. 2013 թ․ հունիսի 14. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «Сергей Кузнецов и Петр Тен стали игроками «Томи»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Томь». 2015 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլիստի էջը Արխիվացված 2019-11-12 Wayback Machine «Տոմ» ակումբի պաշտոնական կյանքում
- Ֆուտբոլիստի էջը «Կռիլյա Սովետով» ակումբի պաշտոնական կյանքում
- Ֆուտբոլիստի էջը ՌՖՊԼ-ի պաշտոնական կայքում
- Ֆուտբոլիստի էջը Sportbox.ru կայքում
- Ֆուտբոլիստի էջը FootballFacts.ru կայքում
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Կուզնեցով» հոդվածին։ |
|
- Մայիսի 7 ծնունդներ
- 1986 ծնունդներ
- Ապրող անձինք
- Օրյոլ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Դինամո Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Լոկոմոտիվ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Խիմկիի ֆուտբոլիստներ
- Կռիլյա Սովետովի ֆուտբոլիստներ
- Մորդովիա Սարանսկի ֆուտբոլիստներ
- Ռոստովի ֆուտբոլիստներ
- Ռուս ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ