Սերգեյ Կիրպիչենկո
Սերգեյ Կիրպիչենկո | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | օգոստոսի 13, 1951 |
Ծննդավայր | ԽՍՀՄ |
Վախճանի օր | սեպտեմբերի 2, 2019 (68 տարեկան) |
Վախճանի վայր | Կահիրե, Եգիպտոս |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Հայր | Vadim Kirpitchenko? |
Մայր | Valeria Nikolaïevna Kirpitchenko? |
Պարգևներ |
Սերգեյ Կիրպիչենկո (ռուս.՝ Сергей Вадимович Кирпиченко, օգոստոսի 13, 1951, ԽՍՀՄ - սեպտեմբերի 2, 2019, Կահիրե, Եգիպտոս), խորհրդային և ռուսական դիվանագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է բարձրաստիճան խորհրդային հետախույզ Վադիմ Ալեքսեևիչ Կիրպիչենկոյի և արևելագետ Վալերի Նիկոլաևնա Կիրպիչենկոյի ընտանիքում։ Ծնողները, նախկին արաբագետները, ազդեցություն են ունեցել նաև Սերգեյ Կիրպիչենկոյի՝ «արաբական լեզվի, արաբ ժողովուրդների պատմության և մշակույթի ուսումնասիրության» նկատմամբ հետաքրքրության վրա[1]։
Ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1973), միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի կոմերցիոն բաժինը։ Նույն թվականին աշխատանքի է անցել ԱԳՆ-ում։ Տիրապետում է արաբերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։
Աշխատել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում (1973-1975), Հորդանանի Թագավորությունում (1983-1988)։
- 1991-1995 թվականներին՝ ԽՍՀՄ/Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ-խորհրդական Սաուդյան Արաբիայի Թագավորությունում։
- 1995-1998 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի տնօրենի առաջին տեղակալ։
- 1998 թվականի հունվարի 30-ից-2000 թվականի նոյեմբերի 30-ը՝ ԱՄԷ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2][3]։
- 2000 թվականի դեկտեմբերի 26-ից-2004 թվականի փետրվարի 13-ը՝ Լիբիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[4][5]։
- 2004-2006 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան։
- 2006 թվականի դեկտեմբերի 1-ից-2011 թվականի սեպտեմբերի 7-ը՝ Սիրիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[6][7]։
- 2011 թվականից՝ Եգիպտոսում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով, Արաբական պետությունների լիգային կից Ռուսաստանի դեսպան[8][9]։
Ամուսնացած է, ունի դուստր և որդի։ Երեխաները աշխատում են Ռուսաստանի ԱԳՆ-ում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալությունը (2009 թվականի փետրվարի 6)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած վաստակի և երկարամյա անբասիր դիվանագիտական ծառայության համար[10]
- Բարեկամության շքանշան (2011 թվականի նոյեմբերի 26)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[11]
- Պատվո շքանշան (2019 թվականի փետրվարի 8)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ ծառայության համար[12]։
Դիվանագիտական աստիճան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1992 թվականի հոկտեմբերի 16)[13]
- 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1996 թվականի սեպտեմբերի 18)[14]
- Արտակարգ և լիազոր դեսպան (2007 թվականի փետրվարի 6)[15]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Интервью Посла России в Египте С.В.Кирпиченко информагентству «Россия сегодня», 8 февраля 2016 года
- ↑ Указ Президента Российской Федерации от 30.01.1998 г. № 119 "О назначении Кирпиченко С.В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Объединенных Арабских Эмиратах"
- ↑ Указ Президента Российской Федерации от 30.11.2000 г. № 1950 "О Кирпиченко С.В."
- ↑ Указ Президента Российской Федерации от 26.12.2000 г. № 2086 "О назначении Кирпиченко С.В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Социалистической Народной Ливийской Арабской Джамахирии"
- ↑ Указ Президента Российской Федерации от 13.02.2004 г. № 192 "О Кирпиченко С.В."
- ↑ Указ Президента Российской Федерации от 01.12.2006 г. № 1330 "О назначении Кирпиченко С.В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Сирийской Арабской Республике"
- ↑ Указ Президента Российской Федерации от 07.09.2011 г. № 1169 "О Кирпиченко С.В."
- ↑ Указ Президента Российской Федерации от 07.09.2011 г. № 1170 "О назначении Кирпиченко С.В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Арабской Республике Египет"
- ↑ Указ Президента Российской Федерации от 07.09.2011 г. № 1171 "О назначении Кирпиченко С.В. Полномочным представителем Российской Федерации при Лиге арабских государств в Каире, Арабская Республика Египет, по совместительству"
- ↑ Распоряжение Президента Российской Федерации от 06.02.2009 г. № 67-рп "О поощрении работников Министерства иностранных дел Российской Федерации"
- ↑ Указ Президента Российской Федерации от 26.11.2011 г. № 1542 "О награждении государственными наградами Российской Федерации"
- ↑ Указ Президента Российской Федерации от 08.02.2019 № 42 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Указ Президента Российской Федерации от 16.10.1992 г. № 1246 "О присвоении Кирпиченко А. В. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 2 класса"
- ↑ Указ Президента Российской Федерации от 18.09.1996 г. № 1364 "О присвоении дипломатических рангов"
- ↑ Указ Президента Российской Федерации от 06.02.2007 г. № 138 "О присвоении Кирпиченко С.В. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла"
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտներ
- Օգոստոսի 13 ծնունդներ
- 1951 ծնունդներ
- Սեպտեմբերի 2 մահեր
- 2019 մահեր
- Կահիրե քաղաքում մահացածներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Անձինք այբբենական կարգով
- Դիվանագետներ այբբենական կարգով
- Ռուս դիվանագետներ
- Խորհրդային դիվանագետներ