Սերգեյ Կիրպիչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Կիրպիչենկո
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր օգոստոսի 13, 1951(1951-08-13)
Ծննդավայր ԽՍՀՄ
Վախճանի օր սեպտեմբերի 2, 2019(2019-09-02) (68 տարեկանում)
Վախճանի վայր Կահիրե, Եգիպտոս
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսաստան
Հայր Vadim Kirpitchenko?
Մայր Valeria Nikolaïevna Kirpitchenko?
 
Պարգևներ

Բարեկամության շքանշան

Սերգեյ Կիրպիչենկո (ռուս.՝ Сергей Вадимович Кирпиченко, օգոստոսի 13, 1951(1951-08-13), ԽՍՀՄ - սեպտեմբերի 2, 2019(2019-09-02), Կահիրե, Եգիպտոս), խորհրդային և ռուսական դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է բարձրաստիճան խորհրդային հետախույզ Վադիմ Ալեքսեևիչ Կիրպիչենկոյի և արևելագետ Վալերի Նիկոլաևնա Կիրպիչենկոյի ընտանիքում: Ծնողները, նախկին արաբագետները, ազդեցություն են ունեցել նաև Սերգեյ Կիրպիչենկոյի՝ «արաբական լեզվի, արաբ ժողովուրդների պատմության և մշակույթի ուսումնասիրության» նկատմամբ հետաքրքրության վրա[1]։

Ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1973), միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի կոմերցիոն բաժինը: Նույն թվականին աշխատանքի է անցել ԱԳՆ-ում։ Տիրապետում է արաբերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։

Աշխատել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում (1973-1975), Հորդանանի Թագավորությունում (1983-1988)։

  • 1991-1995 թվականներին՝ ԽՍՀՄ/Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ-խորհրդական Սաուդյան Արաբիայի Թագավորությունում:
  • 1995-1998 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի տնօրենի առաջին տեղակալ:
  • 1998 թվականի հունվարի 30-ից-2000 թվականի նոյեմբերի 30-ը՝ ԱՄԷ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2][3]։
  • 2000 թվականի դեկտեմբերի 26-ից-2004 թվականի փետրվարի 13-ը՝ Լիբիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[4][5]։
  • 2004-2006 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան։
  • 2006 թվականի դեկտեմբերի 1-ից-2011 թվականի սեպտեմբերի 7-ը՝ Սիրիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[6][7]։
  • 2011 թվականից՝ Եգիպտոսում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով, Արաբական պետությունների լիգային կից Ռուսաստանի դեսպան[8][9]։

Ամուսնացած է, ունի դուստր և որդի։ Երեխաները աշխատում են Ռուսաստանի ԱԳՆ-ում:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալությունը (2009 թվականի փետրվարի 6)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած վաստակի և երկարամյա անբասիր դիվանագիտական ծառայության համար[10]
  • Բարեկամության շքանշան (2011 թվականի նոյեմբերի 26)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[11]
  • Պատվո շքանշան (2019 թվականի փետրվարի 8)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ ծառայության համար[12]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1992 թվականի հոկտեմբերի 16)[13]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1996 թվականի սեպտեմբերի 18)[14]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2007 թվականի փետրվարի 6)[15]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Интервью Посла России в Египте С.В.Кирпиченко информагентству «Россия сегодня», 8 февраля 2016 года
  2. Указ Президента Российской Федерации от 30.01.1998 г. № 119 "О назначении Кирпиченко С.В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Объединенных Арабских Эмиратах"
  3. Указ Президента Российской Федерации от 30.11.2000 г. № 1950 "О Кирпиченко С.В."
  4. Указ Президента Российской Федерации от 26.12.2000 г. № 2086 "О назначении Кирпиченко С.В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Социалистической Народной Ливийской Арабской Джамахирии"
  5. Указ Президента Российской Федерации от 13.02.2004 г. № 192 "О Кирпиченко С.В."
  6. Указ Президента Российской Федерации от 01.12.2006 г. № 1330 "О назначении Кирпиченко С.В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Сирийской Арабской Республике"
  7. Указ Президента Российской Федерации от 07.09.2011 г. № 1169 "О Кирпиченко С.В."
  8. Указ Президента Российской Федерации от 07.09.2011 г. № 1170 "О назначении Кирпиченко С.В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Арабской Республике Египет"
  9. Указ Президента Российской Федерации от 07.09.2011 г. № 1171 "О назначении Кирпиченко С.В. Полномочным представителем Российской Федерации при Лиге арабских государств в Каире, Арабская Республика Египет, по совместительству"
  10. Распоряжение Президента Российской Федерации от 06.02.2009 г. № 67-рп "О поощрении работников Министерства иностранных дел Российской Федерации"
  11. Указ Президента Российской Федерации от 26.11.2011 г. № 1542 "О награждении государственными наградами Российской Федерации"
  12. Указ Президента Российской Федерации от 08.02.2019 № 42 «О награждении государственными наградами Российской Федерации»
  13. Указ Президента Российской Федерации от 16.10.1992 г. № 1246 "О присвоении Кирпиченко А. В. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 2 класса"
  14. Указ Президента Российской Федерации от 18.09.1996 г. № 1364 "О присвоении дипломатических рангов"
  15. Указ Президента Российской Федерации от 06.02.2007 г. № 138 "О присвоении Кирпиченко С.В. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла"

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]