Սերգեյ Զոտով
Արտաքին տեսք
Սերգեյ Զոտով | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | հունիսի 26, 1942 (82 տարեկան) |
Ծննդավայր | Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Պարգևներ |
Սերգեյ Զոտով (ռուս.՝ Серге́й Серге́евич Зо́тов, հունիսի 26, 1942, Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1966) և ՄՄՀՊԻ-ի ասպիրանտուրան (1971)։ Տնտեսական գիտությունների թեկնածու։ Տիրապետում է ֆրանսերեն, անգլերեն և գերմաներեն լեզուներին։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1970 թվականից։
- 1959-1960 թվականներին՝ Մոսկվայի ռազմական ձեռնարկությունում փականագործ։
- 1966-1967 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին առևտրի նախարարության ռեֆերենտ։
- 1967-1970 թվականներին՝ Մոսկվայում ֆրանսիական «Յումանիտե» թերթի թղթակցի քարտուղար։
- 1970-1976 և 1980 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ կենտրոնական ապարատի աշխատակից։
- 1976-1980 և 1980-1983 թվականներին՝ Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
- 1987-1992 թվականներին՝ ԽՍՀՄ, ապա Ռուսաստանի ԱԳՆ Եվրոպայում անվտանգության և համագործակցության վարչության պետի տեղակալ։
- 1992-1996 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, Լատվիայի հետ բանակցություններում ՌԴ պետական պատվիրակության ղեկավար։
- 1996 թվականի նոյեմբերի 25-ից-1998 թվականի սեպտեմբերի 11-ը՝ Սլովակիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
- 1999 թվականի ապրիլի 30-ից-2002 թվականի օգոստոսի 5-ը՝ Մալթայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։
2002 թվականից անցել է թոշակի։
Ամուսնացած է։ Ունի դուստր։
Դիվանագիտական աստիճան
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արտակարգ և լիազոր դեսպան (1992 թվականի հուլիսի 2)[5]
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Աշխատանքային խիզախության համար» մեդալ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Указ Президента Российской Федерации от 25.11.1996 № 1605 «О назначении Зотова С.С. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Словацкой Республике»
- ↑ Указ Президента Российской Федерации от 11.09.1998 № 1093 «Об освобождении Зотова С.С. от обязанностей Чрезвычайного и Полномочного Посла Российской Федерации в Словацкой Республике.»
- ↑ Указ Президента Российской Федерации от 30.04.1999 № 538 «О назначении Зотова С.С. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Мальта»
- ↑ Указ Президента Российской Федерации от 05.08.2002 № 857 «О Зотове С.С.»
- ↑ Указ Президента Российской Федерации от 02.07.1992 № 735 «О присвоении Зотову С.С. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»