Սերգեյ Զոտով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Զոտով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Գիտական աստիճան՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունիսի 26, 1942(1942-06-26) (81 տարեկան)
Ծննդավայր Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
 
Պարգևներ
«Աշխատանքային արիության համար» մեդալ

Սերգեյ Զոտով (ռուս.՝ Серге́й Серге́евич Зо́тов, հունիսի 26, 1942(1942-06-26), Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1966) և ՄՄՀՊԻ-ի ասպիրանտուրան (1971)։ Տնտեսական գիտությունների թեկնածու։ Տիրապետում է ֆրանսերեն, անգլերեն և գերմաներեն լեզուներին։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1970 թվականից։

  • 1959-1960 թվականներին՝ Մոսկվայի ռազմական ձեռնարկությունում փականագործ։
  • 1966-1967 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին առևտրի նախարարության ռեֆերենտ։
  • 1967-1970 թվականներին՝ Մոսկվայում ֆրանսիական «Յումանիտե» թերթի թղթակցի քարտուղար։
  • 1970-1976 և 1980 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ կենտրոնական ապարատի աշխատակից։
  • 1976-1980 և 1980-1983 թվականներին՝ Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
  • 1987-1992 թվականներին՝ ԽՍՀՄ, ապա Ռուսաստանի ԱԳՆ Եվրոպայում անվտանգության և համագործակցության վարչության պետի տեղակալ։
  • 1992-1996 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, Լատվիայի հետ բանակցություններում ՌԴ պետական պատվիրակության ղեկավար։
  • 1996 թվականի նոյեմբերի 25-ից-1998 թվականի սեպտեմբերի 11-ը՝ Սլովակիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 1999 թվականի ապրիլի 30-ից-2002 թվականի օգոստոսի 5-ը՝ Մալթայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։

2002 թվականից անցել է թոշակի։

Ամուսնացած է։ Ունի դուստր։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտակարգ և լիազոր դեսպան (1992 թվականի հուլիսի 2)[5]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աշխատանքային խիզախության համար» մեդալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]