Սերգեյ Դորենկո
- Այս հոդվածը ռուս լրագրողի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Սերգեյ Դորենկո։
Սերգեյ Լեոնիդովիչ Դորենկո Серге́й Леони́дович Доре́нко | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1959 |
Ծննդավայր | Կերչ, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 9, 2019 (59 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ → Ռուսաստան |
Ազգություն | ուկրաինացի |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Պատրիս Լուլումբայի անվան Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան |
Մասնագիտություն | հեռուստա- և ռադիովարող, պրոդյուսեր, սոցիոլոգ. |
Ամուսին | 1. Մարինա Դորենկո (ծնվ. 1958 թ.) 2. Յուլիա Դորենկո (ծնվ. 1984 թ.) |
Ծնողներ | Լեոնիդ Դորենկո (1936-2014) Տատյանա Դորենկո (ծնվ. 1937) |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր խմբագիր |
Կուսակցություն | Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | դուստր Եկատերինա (ծնվ. 1984 թ.) դուստր Քսենիա (ծնվ. 1985 թ.) որդի Պրոխոր (ծնվ. 1999 թ.) դուստր Վարվառա (ծնվ. 2010 թ.) դուստր Վերա (ծնվ. 2011 թ.) |
Կայք | dorenko.tv |
Sergey Dorenko Վիքիպահեստում |
Սերգեյ Լեոնիդովիչ Դորենկո (ռուս.՝ Серге́й Леони́дович Доре́нко, հոկտեմբերի 18, 1959 թ., Կերչ, Ուկրաինական ԽՍՀ, Խորհրդային Միություն - մայիսի 9, 2019 թ., Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսաստանյան լրագրող, հեռուստա- և ռադիովարող, պրոդյուսեր, սոցիոլոգ.
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1959 հոկտեմբերի 18-ին Ղրիմի Կերչ քաղաքում։ 1982 թվականին նա ավարտել է Պատրիս Լուլումբայի անվան Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանի պատմության և բանասիրության ֆակուլտետը։
«Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի գլխավոր խմբագիր (2014-2019)[1]։ «Ռուսական լրատվական ծառայություն» ռադիոկայանի գլխավոր խմբագիր և ռադիովարող (2008–2013): ՕՌՏ հեռուստաալիքի «Ժամանակ» և «Սերգեյ Դորենկոյի հեղինակային ծրագիր» առաջատար տեղեկատվական ծրագրերի հաղորդավար 1996 թ. հոկտեմբերից մինչև 2000 թ. սեպտեմբեր։ 2000 թվականին իր հեղինակային հաղորդման հերթական թողարկումից հետո, որը նվիրված էր «Կուրսկ» սուզանավի վթարին, Դորենկոն հեռացվել է ՕՌՏ-ից․ լրագրողը այդ թողարկման ընթացքում կոշտ քննադատության էր ենթարկել Ռուսաստանի իշխանություններին՝ մասնավորապես նախագահ Վլադիմիր Պուտինին։
Մահացել է 2019 թ. մայիսի 9-ին Մոսկվայում[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Новое радио Сергея Доренко «Говорит Москва» выйдет в эфир 10 февраля
- ↑ «Մոսկվայում մահացել է հայտնի լրագրող Սերգեյ Դորենկոն». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
- Հոկտեմբերի 18 ծնունդներ
- 1959 ծնունդներ
- Կերչ քաղաքում ծնվածներ
- Մայիսի 9 մահեր
- 2019 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ
- Ռուսաստանի կոմկուսի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս խմբագիրներ
- Ռուս լրագրողներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Խորհրդային խմբագիրներ
- Խորհրդային լրագրողներ
- Ավտոճանապարհային վթարներից զոհվածներ
- Ռուս հաղորդավարներ