Սեր գրել նրա ձեռքերին
Սեր գրել նրա ձեռքերին անգլ.՝ To Write Love on Her Arms | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | կենսագրական ֆիլմ և դրամա[1] |
Թեմա | ինքնասպանություն |
Թվական | մարտի 11, 2012 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Նաթան Ֆրանկովսկի |
Պրոդյուսեր | Դեյվիդ Նիքսոն |
Դերակատարներ | Քեթ Դենինգս, Չադ Մայքլ Մյուրեյ, Ռուփերթ Ֆրենդ, Քորբին Բլու, Մարկ Սոլ, Ռաս Բլեքվել[2], Ջուլիանա Հարքավի[2], Ուիլ Փելթց[2] և Ուիթնի Գոին[3] |
Պատմվածքի վայր | Ֆլորիդա |
Նկարահանման վայր | Ֆլորիդա |
Տևողություն | 118 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Սեր գրել նրա ձեռքերին (հայտնի է նաև «Առաջին օր» անվանումով), ամերիկյան կենսագրական դրամա, որը թողարկվել է 2012 թվականին։ Ֆիլմի սցենարիստը և ռեժիսորը Նաթան Ֆրանկովսկին է։ Գլխավոր դերերում են Քեթ Դենինգսը, Չադ Մայքլ Մյուրեյը, Ռուպերտ Ֆրենդը, Ջուլիանա Հարկեյվին, Քորբին Բլուն և Մարկ Սոուլը։ Ֆիլմը պատմում է մի աղջկա՝ Ռենեի խնդիրներով լի կյանքի մասին և Սեր գրել նրա ձեռքերին կազմակերպության ստեղծման մասին։ Այդ կազմակերպությունը Ռենեի ընկերների հետ միասին օգնում է աղջկան հաղթահարել իր խնդիրները և բուժվել։ Ֆիլմը հրապարակվել է 2012 թվականի մարտի 11-ին, ինչպես նաև թողարկվել է DVD տարբերակով 2015 թվականի մարտի 3-ին[4]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականն էր։ 19-ամյա Ռենե Յոհեն սիրում էր հեքիաթներ կարդալ, երազում էր դառնալ արքայադուստր և ցանկանում էր լինել երջանիկ։ Բայց իր կյանքը մռայլ հեքիաթի էր վերածվում։ Նա սկսում է թմրանյութեր օգտագործել, դեպրեսիաներ է ունենում, չի կարողանում ինքնակառավարել իրեն։ Նա սիրված էր իր ընկերների կողմից, որոնք աջակցում էին նրան։ Այդ ընկերներն էին Ջեմի Տվորկովսկին և Դեյվիդ Մաքկենան։ Երբ Յոհեն ընկնում է թմրանյութերի ազդեցության տակ, վնասում է իր ձեռքերը։ Նա չափազանց մեծ բուժում ստանալու կարիք ուներ։ Մաքկենան նրան հինգ օր պահում է իր տանը և արգելում թմրանյութեր օգտագործել։ Այդ ընթացքում Տվորկովսկին MySpace կայքում տեղադրում է «Սեր գրել նրա ձեռքերին» վերնագրով պատմվածք, որտեղ ներկայացնում է Ռենեի կյանքը, նրա անցած փորձությունները։ Նրանց հաջողվում է օգնել Ռենեին, Տվորկովսկին հիմնում է բարեգործական խումբ՝ «Սեր գրել նրա ձեռքերին», որի միջոցով կարողանում է օգնել դեպրեսված, ինքնակործան և ինքնատիրապետումը կորցրած մարդկանց[5]։
Սաունդթրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմում հնչել են Թրևի Մաքոյի, Փեյփեր Ռոութի, Քորբին Բլուի, Ռեյչել Յամագատայի, Dead Man's Bones-ի, Ֆլինտ Իսթվուդի, Գաթլին Էլմսի, Դանի Լեգետի, Սավաննայի, Ալեքս Բենեթի, Between the Trees ամերիկյան ռոք խմբի և Բիրքաթի երգերը։
Թողարկումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը 2012 թվականի մարտի 11-ին հրապարակվել է Ֆլորիդայի կինոփառատոնի ժամանակ։ Երեք տարի անց՝ 2015 թվականի մարտի 3-ին ֆիլմը DVD է թողարկել[6]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Արդյունք | Մրցանակ | Կատեգորիա | Մրցանակակիրներ |
---|---|---|---|---|
2012 | Հաղթանակ | Օմահա ֆիլմ փառատոն | Encore Award | Նաթան Ֆրանկովսկի, Կիմ Դոսոն, Դեյվիդ Մաքկենա, Two Streets Entertainment |
Առաջադրված | Visual Effects Society Awards | Յուրահատուկ վիզուալ էֆեկտներ ուսանողական ծրագրում | Սիրենա Էդմոնդս, Զաք Հեյմբեքներ, Բրայան Բալեն, Նաթանիել Սքիներ | |
Հաղթանակ | Crystal Reel Awards | Լավագույն դերասանուհի | Քեթ Դենինգս | |
Հաղթանակ | Լավագույն դերասանական կազմ | Էմի Սեվերսոն | ||
Հաղթանակ | Ֆիլմագրություն | Սթիվեն Քամբել | ||
Հաղթանակ | Լավագույն հնչյունավորում | Մայքլ Օրլովսկի, Դեյվ Քմելա | ||
Հաղթանակ | Լավագույն հատուկ էֆեկտներ (CGI) | Լի Սթրինգեր | ||
Առաջադրված | Լավագույն ռեժիսոր | Նաթան Ֆրանկովսկի | ||
Առաջադրված | Լավագույն պատկեր | Կիմ Դոսոն |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt1850418/
- ↑ 2,0 2,1 2,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Unreleased Sony movies leak after hack; Sony may suspect North Korea. Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Network World. Retrieved դեկտեմբերի 4, 2014.
- ↑ Goldberg, Matt (2012 թ․ փետրվարի 12). «First Image and Set Photo from RENEE Starring Kat Dennings». Collider. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Mathur, Samir. «Florida Film Festival 2012: RENEE». The Daily City. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- To Write Love on Her Arms(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- To Write Love on Her Arms(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- Day One Ֆեյսբուքում
- To Write Love on Her Arms կայք
- To Write Love on Her Arms «History vs. Hollywood»-ում
|
- Ֆլորիդայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների կենսագրական դրամա ֆիլմեր
- 2012 ֆիլմեր
- Ամերիկյան անկախ ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Իրական դեպքերի վրա հիմնված դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր ինքնասպանության մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ֆլորիդայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2006 թվականին
- Ֆիլմեր կախվածության մասին