Սեռա Ժերալ ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեռա Ժերալ ազգային պարկ
Parque Nacional da Serra Geral
Տեսակազգային պարկ
Կազմված էԱնտլանտյան անտառ
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքՌիու Գրանդի դու Սուլ և Սանտա Կատարինա
Հիմնվել է1992
Մակերես173,02 կմ² և 17 302 հեկտար
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Սեռա Ժերալ ազգային պարկը գտնվում է Բրազիլիաում
Սեռա Ժերալ ազգային պարկ

Սեռա Ժերալ ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional da Serra Geral), ազգային պարկ` տեղակայված Ռիու Գրանդի դու Սուլ և Սանտա Կատարինա նահանգներում, Բրազիլիա։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռա Ժերալ ազգային պարկը գտնվում է Ատլանտյան անտառ բիոմում։ Ընդգրկում է 17302 հա։ Պարկը ստեղծվել է 1992 թվականի մայիսի 21-ին 531 հրամանագրով և կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[1]։ Այն ներառում է հետևյալ մունիցիպալիտետներից որոշ հատվածներ՝ Կամբարա դու Սուլ, որը գտնվում է Ռիո Գրանդե դու Սուլ ու Ժասինտու Մաշադու նահանգներում, և Պրայա Գրանդի՝ Սանտա Կատարինայում[2]։ Այն կազմված է Ապարադուս դա Սեռա ազգային պարկի հարևանությամբ գտնվող երկու առանձին հատվածներից[3]։

Բնապահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամպոս Ժերայս բարձրավանդակն ունի ընդգծված տեղագրություն, որը ծովի մակերևույթից գտնվում է 900-1200 մետր բարձրության վրա։ Պարկն ընդգրկում է բարձրավանդակի հարավարևելյան մասը, այս նրա և ափամերձ հարթավայրի միջև ընկած հատվածը։ Ազգային պարկը ծովի մակարդակից գտնվում է 100-1112 մետր բարձրության վրա։ Տարեկան տեղումների միջին քանակը 1800 մմ է։ Ջերմաստիճանը տատանվում է 0-ից 36 °C, իսկ միջինը` 18 °C է[2]։

Բուսականությունը ներառում է չոր մարգագետիններ, տորֆային դաշտեր, խառը խոնավ անտառներ, խիտ նախալեռնային և լեռնային խոնավ անտառներ, ինչպես նաև դաշտավայրային խոնավ անտառներ։ Պարկում կան բուսական աշխարհի շատ էնդեմիկ տեսակներ[2]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)։ Նպատակն է՝ պահպանել բնական էկոհամակարգերը և նպաստել գիտական հետազոտությունների զարգացմանը, բնապահպանական կրթական գործունեության բարելավմանը, ինչպես նաև ապահովել բացօթյա հանգիստ ու էկոտուրիզմ[2]։ Պարկում պաշտպանված տեսակներից են պուման (Puma concolor), օնցիլլան (Leopardus tigrinus), երկարապոչ կատուն (Leopardus wiedii), Amazona vinacea, Չակո արծիվը (Buteogallus coronatus) և Mimagoniates rheocharis ձկնատեսակը[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Parna de Serra Geral – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Unidade de Conservação ... MMA
  3. Duke University ParksWatch: Serra Geral NP - Summary Արխիվացված 2016-03-03 Wayback Machine, retrieved 1 July 2011

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]