Սելթյարնարնես քաղաքը գտնվում է Իսլանդիայի հարավարևմտյան հատվածում, համանուն թերակղզու վրա, մայրաքաղաք Ռեյկյավիկից արևմուտք։ Վարչականորեն համարվում է Սելթյարնարնես համայնքի կենտրոնը, որը գտնվում է Հյովյուդբորգարսվայդիդ շրջանում։ Քաղաքի մակերեսը կազմում է 2 կմ²։ Բնակչության թիվը՝ 4 428 մարդ (2007 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ)։ Բնակչության խտությունը՝ 2 214 մարդ/կմ²։ Բնակչության դեպի մայրաքաղաք հոսքի պատճառով Սելթյարնարնես քաղաքում դիտվում է բնակչության թվի նվազման միտում։
Սելթյարնարնեսը քաղաքի կարգավիճակը ստացել է 1974 թվականին։ Քաղաքում գտնվում են Նեսթոֆի բժշկական թանգարանը (1761 – 1763 թվականներին կառուցված շենքում) և դեղագործական թանգարանը (մոտ 1900 թվականին կառուցած դեղատանը)։ Քաղաքի էներգամատակարարումը կատարվում է ջերմային աղբյուրների հաշվին։