Սեդոնա (Արիզոնա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սեդոնա
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1902 թ.
Մակերես49,40153 կմ², 49,676439 կմ²
ԲԾՄ1319±1 մետր
Բնակչություն9684 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիMDT?
Հեռախոսային կոդ928
Փոստային դասիչ86336
Պաշտոնական կայքsedonaaz.gov(անգլ.)
Սեդոնա (Արիզոնա) (ԱՄՆ)##
Սեդոնա (Արիզոնա) (ԱՄՆ)

Սեդոնա (անգլ.՝ Sedona), քաղաք ԱՄՆ Արիզոնա նահանգի Վերդե հովտի հյուսիսային մասում՝ Յավապայ և Կոկոնինո շրջանների միջև։ 2010 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 10 031 մարդ[2]։

Քաղաքի գլխավոր տեսարժանությունը շրջապատող ավազաքարային զանգվածներն են, որոնք արևածագի ժամանակ ձեռք են բերում վառ նարնջագույն և կարմիր գույներ։

Քաղաքի անվանումը բխում է Սեդոնա Անաբելա Միլլեր Շնիբլիի անունից, ով եղել է տվյալ բնակավայրի առաջին փոստապետ Թեոդոր Կարլտոն Շնիբլիի կինը և հայտնի է եղել իր հյուրասիրությամբ և աշխատասիրությամբ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://data.census.gov/cedsci/table?t=Populations%20and%20People&g=0100000US,%241600000&y=2020 / United States Census Bureau
  2. «Աշխարհագրական նույնականացումներ։ 2010 թ. ժողովրդագրական տվյալներ (G001)՝ քաղաք Սեդոնա, Արիզոնա». ԱՄՆ մարդահամարի բյուրո. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
  3. Տեղացի կանանց հիշատակի պարտեզ՝ Սեդոնա Անաբելա Միլլեր Շնիբլի Արխիվացված 2007-04-18 Wayback Machine, «Շառլոթ հոլ» թանգարան, վերցված է՝ դեկտեմբերի 16, 2006 թ.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեդոնա (Արիզոնա)» հոդվածին։