Jump to content

Սեդա Թումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սեդա Հովհաննեսի Թումանյան
Սեդա-Հայկանուշ Հովհաննեսի Թումանյան
Դիմանկար
Ծնվել է1905
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է1988
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Հայկական ԽՍՀ
ԿրթությունԳայանյան օրիորդաց դպրոց և Երևանի պետական համալսարան
Մասնագիտությունգյուղատնտես, ռենտգենաբան և թարգմանչուհի
Ծնողներհայր՝ Հովհաննես Թումանյան, մայր՝ Օլգա Թումանյան
ԵրեխաներԻրմա Թումանյան

Սեդա Թումանյան նաև Սեդա-Հայկանուշ Թումանյան (1905, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1988), հայ գյուղատնտես և թարգմանչուհի։

Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի դուստրը։

Անվան պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծննդյան վկայականում Սեդա անվան դիմաց գրված է նաև Հայկանուշ։ Այն մի պատմական հանդիպման արդյունք է, որը տեղի ունեցավ մինչ աղջկա ծնունդը Անդրանիկ զորավարի և Հովհաննես Թումանյանի միջև։ Իմանալով, որ Թումանյանների ընտանիքում համալրում է սպասվում, Անդրանիկ զորավարն առաջարկում է Հովհաննես Թումանյանին տղա ծնվելու դեպքում, ի նշան իրենց բարեկամության, երեխային կոչել Հայկ՝ իր քեռորդու անունով, ով ընկել էր հերոսի մահով, իսկ աղջկա դեպքում Հայկանուշ՝ ի հիշատակ իր քրոջ վաղամեռիկ դստեր։ Հովհաննես Թումանյանը չի անտեսում իր բարեկամի կամքը, բայց և կատարում է իր ընտանիքի կամքը` նորածնին կոչելով՝ Սեդա-Հայկանուշ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեդա Թումանյանը ծնվել է 1905 թվականին Թիֆլիսում։ Գայանյան օրիորդաց դպրոցն ավարտելուց հետո Սեդան սովորել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետում և Եսսենտուկիում մասնակցել ռենտգենոլոգիայի դասընթացներին։ Թարգմանել է Պոլ դե Կրայֆի «Միկրոբներ որոնողները» գիրքը, որ պատմում է Կոխի, Պաստերի, Մեչնիկովի մասին։ Սեդան մեծ մասնակցություն է ունեցել Թիֆլիսի իրենց բնակարանից իրերի` Երևան փոխադրման և հուշասենյակների ձևավորման գործում։

Ունեցել է մեկ դուստր` Իրմա անունով։

Մահացել է 1988 թվականին։