Սեդա Բեքարյան
Սեդա Բեքարյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 23, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարչուհի և արձակագիր |
Հայր | Արա Բեքարյան |
Սեդա Արայի Բեքարյան (նոյեմբերի 23, 1953, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի, արձակագիր[1]։ Հայաստանի նկարիչների միության անդամ (1979):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեդա Բեքարյանը ծնվել է 1953 թվականի նոյեմբերի 23-ին, Երևանում, գեղանկարիչ, գրաֆիկ Արա Բեքարյանի ընատնիքում։ 1978 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։ Մասնակցել է հանրապետական և միջազգային մի շարք ցուցահանդեսների։ 2013 թվականին ՄԱԿ-ի 68-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպվել է հայ նկարիչների երեք սերունդների` Արա Բեքարյանի, Սեդա Բեքարյանի և Արփի Վարդանյանի 50 աշխատանքների ցուցահանդես-վաճառքը[2]։
Աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3], Վանաձորի կերպարվեստի թանգարանում, մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում, տարբեր երկրների պատկերասրահներում, թանգարաններում[4]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կտավներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ծաղրածու» (1978),
- «Պատշգամբում» (1980),
- «Բնանկար» (1991),
- «Լռություն» (2009)։
Պատմվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Առնետը»,
- «Հռոմեացի նախապապեր ունեցող մարդը»,
- «Կարամելը ձնաբքի մեջ»[5],
- «Բացվեցին գարնան առաջին ծաղիկները»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ժամանակ, որ անցնում ես ու չքնաղ թվում
- ↑ «Երեք սերունդների նկարիչների աշխատանքները ներկայացվեցին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակումում». armenpress.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Սեդա Բեքարյանի մասին zarkfoundation.com կայքում».
- ↑ Սեդա Բեքարյան. «Ես գրող չեմ, ուղղակի գրում եմ»