Սեդա Բեքարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեդա Բեքարյան
Ծնվել էնոյեմբերի 23, 1953(1953-11-23) (70 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի և արձակագիր
ՀայրԱրա Բեքարյան

Սեդա Արայի Բեքարյան (նոյեմբերի 23, 1953(1953-11-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի, արձակագիր[1]։ Հայաստանի նկարիչների միության անդամ (1979):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեդա Բեքարյանը ծնվել է 1953 թվականի նոյեմբերի 23-ին, Երևանում, գեղանկարիչ, գրաֆիկ Արա Բեքարյանի ընատնիքում։ 1978 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։ Մասնակցել է հանրապետական և միջազգային մի շարք ցուցահանդեսների։ 2013 թվականին ՄԱԿ-ի 68-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպվել է հայ նկարիչների երեք սերունդների` Արա Բեքարյանի, Սեդա Բեքարյանի և Արփի Վարդանյանի 50 աշխատանքների ցուցահանդես-վաճառքը[2]։

Աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3], Վանաձորի կերպարվեստի թանգարանում, մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում, տարբեր երկրների պատկերասրահներում, թանգարաններում[4]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ծաղրածու» (1978),
  • «Պատշգամբում» (1980),
  • «Բնանկար» (1991),
  • «Լռություն» (2009)։

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Առնետը»,
  • «Հռոմեացի նախապապեր ունեցող մարդը»,
  • «Կարամելը ձնաբքի մեջ»[5],
  • «Բացվեցին գարնան առաջին ծաղիկները»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ժամանակ, որ անցնում ես ու չքնաղ թվում
  2. «Երեք սերունդների նկարիչների աշխատանքները ներկայացվեցին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակումում». armenpress.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
  3. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
  4. «Սեդա Բեքարյանի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
  5. Սեդա Բեքարյան. «Ես գրող չեմ, ուղղակի գրում եմ»