Սարիբեկ Սուքիասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սուքիասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարիբեկ Սուքիասյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1965 (59 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
Մասնագիտություն | գործարար |
Զբաղեցրած պաշտոններ | Հայէկոնոմբանկ ԲԲԸ խորհրդի նախագահ |
Կայք | sukiasyan.am |
Սարիբեկ Ալբերտի Սուքիասյան (սեպտեմբերի 7, 1965, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, տնտեսագիտության թեկնածու, Հայէկոնոմբանկի խորհրդի նախագահ, «Սիլ Կոնցեռն» ՍՊԸ փոխնախագահ, «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության» նախագահության կազմի անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարիբեկ Ալբերտի Սուքիասյանը ծնվել է 1965 թ. սեպտեմբերի 7-ին Երևանում։
Միջնակարգ կրթություն է ստացել Ա.Խանջյանի անվան թիվ 53 դպրոցումː Իր ուսումնառության ընթացքում՝ 1985-1987 թթ., ժամկետային զինծառայության է անցել ԽՍՀՄ զինված ուժերում։ 1990 թ. ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը[1]։
2000 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։
Մասնակցել է տնտեսագետների որակավորման բարձրացման դասընթացների Հայաստանում և արտերկրում։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարիբեկ Սուքիասյանը 1988 թ. սկսած ընտանիքի անդամների հետ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ և զբաղեցրել մի շարք պաշտոններː 1988-1991 թթ. զբաղեցրել է «ՎԱՂԱՐՇԱՊԱՏ» կոոպերատիվի նախագահի պաշտոնը։ Այնուհետև 1991-1996 թթ. զբաղեցրել է Երևանի «Տարա-վերանորոգում» ԲԲԸ տնօրենի պաշտոնը, իսկ 1996‑1997թթ. զբաղեցրել տվյալ ֆաբրիկայի նախագահի պաշտոնը։ 1997-1998թթ.աշխատանքային գործունեություն է սկսել ծավալել Հայաստանի բանկային ոլորտում՝ հանդիսանալով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ տնօրենների խորհրդի անդամ, իսկ 1998-2005 թթ.՝ տնօրենների խորհրդի նախագահ։
1999 թ.-ից Սարիբեկ Սուքիասյանը հանդիսանում է տնտեսության տարբեր ոլորտներում բազմաբնույթ գործունեություն ծավալող «ՍԻԼ-Կոնցեռնի» փոխնախագահː 2006 թ.-ից առ այսօր զբաղեցնում է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ խորհրդի նախագահի պաշտոնըː
Նա հանդիսանում է «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության»[2] նախագահության կազմի անդամ։
Մեկենասություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարիբեկ Ալբերտի Սուքիասյանը ներգրավված է եղել և առ այսօր ակտիվորեն մասնակցում է բարեգործական մի շարք ծրագրերի և նախագծերի։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշակույթի զարգացումը խթանելու և մեկենասության հայրենի ավանդույթները վերահաստատելու համար Հայաստանի մշակույթի նախարարության և «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կողմից Սարիբեկ Սուքիասյանը պարգևատրվել է «Մանթաշյանց ասպետ» պատվո արծաթե շքանշանով։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի չորս երեխա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2021 թ. տարեկան ժողովում Հայէկոնոմբանկը հաստատեց Խորհրդի կազմը
- ↑ ««Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն»». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ամերիկայի Ձայն» հեռուսատաալիք «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի հարցազրույց. https://www.amerikayidzayn.com/a/5130239.html.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն); Text "title«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի հարցազրույց" ignored (օգնություն) - TIME հանդես «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի հարցազրույց. https://banks.am/am/news/newsfeed/18336.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն); Text "title«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի հարցազրույց" ignored (օգնություն)