Սարիբեկ Սուքիասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարիբեկ Սուքիասյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 7, 1965(1965-09-07) (58 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Զբաղեցրած պաշտոններՀայէկոնոմբանկ ԲԲԸ խորհրդի նախագահ
Կայքsukiasyan.am

Սարիբեկ Ալբերտի Սուքիասյան (սեպտեմբերի 7, 1965(1965-09-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, տնտեսագիտության թեկնածու, Հայէկոնոմբանկի խորհրդի նախագահ, «Սիլ Կոնցեռն» ՍՊԸ փոխնախագահ, «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության» նախագահության կազմի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարիբեկ Ալբերտի Սուքիասյանը ծնվել է 1965 թ. սեպտեմբերի 7-ին Երևանում։

Միջնակարգ կրթություն է ստացել Ա.Խանջյանի անվան թիվ 53 դպրոցումː Իր ուսումնառության ընթացքում՝ 1985-1987 թթ., ժամկետային զինծառայության է անցել ԽՍՀՄ զինված ուժերում։ 1990 թ. ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը[1]։

2000 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։

Մասնակցել է տնտեսագետների որակավորման բարձրացման դասընթացների Հայաստանում և արտերկրում։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարիբեկ Սուքիասյանը 1988 թ. սկսած ընտանիքի անդամների հետ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ և զբաղեցրել մի շարք պաշտոններː 1988-1991 թթ. զբաղեցրել է «ՎԱՂԱՐՇԱՊԱՏ» կոոպերատիվի նախագահի պաշտոնը։ Այնուհետև 1991-1996 թթ. զբաղեցրել է Երևանի «Տարա-վերանորոգում» ԲԲԸ տնօրենի պաշտոնը, իսկ 1996‑1997թթ. զբաղեցրել տվյալ ֆաբրիկայի նախագահի պաշտոնը։ 1997-1998թթ.աշխատանքային գործունեություն է սկսել ծավալել Հայաստանի բանկային ոլորտում՝ հանդիսանալով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ տնօրենների խորհրդի անդամ, իսկ 1998-2005 թթ.՝ տնօրենների խորհրդի նախագահ։

1999 թ.-ից Սարիբեկ Սուքիասյանը հանդիսանում է տնտեսության տարբեր ոլորտներում բազմաբնույթ գործունեություն ծավալող «ՍԻԼ-Կոնցեռնի» փոխնախագահː 2006 թ.-ից առ այսօր զբաղեցնում է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ խորհրդի նախագահի պաշտոնըː

Նա հանդիսանում է «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության»[2] նախագահության կազմի անդամ։

Մեկենասություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարիբեկ Ալբերտի Սուքիասյանը ներգրավված է եղել և առ այսօր ակտիվորեն մասնակցում է բարեգործական մի շարք ծրագրերի և նախագծերի։

«Մանթաշյանց ասպետ» արծաթե շքանշան

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակույթի զարգացումը խթանելու և մեկենասության հայրենի ավանդույթները վերահաստատելու համար Հայաստանի մշակույթի նախարարության և «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կողմից Սարիբեկ Սուքիասյանը պարգևատրվել է «Մանթաշյանց ասպետ» պատվո արծաթե շքանշանով։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի չորս երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2021 թ. տարեկան ժողովում Հայէկոնոմբանկը հաստատեց Խորհրդի կազմը
  2. ««Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն»». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]