Jump to content

Սարգիս Հակոբքյոխվյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգիս Հակոբքյոխվյան
Ծնվել էդեկտեմբերի 28, 1935(1935-12-28)[1] (88 տարեկան)
ԾննդավայրԳետաշեն, Գյոյգյոլի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունRiga Higher Military Aviation Engineering School? (1958) և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1967)
Մասնագիտությունվիրաբույժ և ուրոլոգ

Սարգիս Հարությունի Հակոբքյոխվյան (դեկտեմբերի 28, 1935(1935-12-28)[1], Գետաշեն, Գյոյգյոլի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ վիրաբույժ, քիթկոկորդականջաբան, ուրոլոգ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Հակոբքյոխվյանը ծնվել է 1935 թվականին Գետաշենում։ 1954- 1958 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված Ուժերում։ Ավարտել է Ռիգայի ավիացիայի ուսումնարանը (1958 թվականին) և Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1967 թվականին), վերապատրաստվել Բաքվում, Թբիլիսիում, Երևանում։ 1967-1993 թվականներին աշխատել է ԽՍՀՄ Ներքին Գործերի համակարգում, ԼՂՀ Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղի, Երևանի հանրապետական հիվանդանոցներում, 1993 թվականից՝ Երևանի 2-րդ պոլիկլինիկայում։ Գետաշենի ամբուլատորիայի հիմքի վրա 1985 թվականին ստեղծել է հիվանդանոց, ապա՝ ծննդատուն։

1988 թվականին մասնակցել է Գետաշենի ենթաշրջանը ԼՂՀ-ին միանալու ստորագրահավաքի, հանրաքվեների աշխատանքներին, ինքնապաշտպանության կազմակերպմանը։ Բուժել և վիրահատել է հարյուրավոր ազատամարտիկների խաղաղ բնակիչների։ 1991 թվականի մայիսի 7-ին, ԽՍՀՄ Ներքին Գործերի զինվորների աջակցությամբ, Ադրբեջանի ՄՀՆՋ-ականները պատանդել են Գ. Գրիգորյանին և Վ. Խաչատրյանին, տեղափոխել Կիրովաբադի բանտ, ենթարկել կտտանքների։ Գերմանիայի Կարմիր խաչի միջնորդությամբ ազատվել և տեղափոխվել է Տավուշ, ապա՝ Երևան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։