Սարգիս Թյությունճյան
Սարգիս Թյությունճյան | |
---|---|
Ծնվել է | 1880 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1948 |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մայրենի լեզու | թուրքերեն |
Մասնագիտություն | բանասեր |
Սարգիս Թյությունճյան (1880, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1948), հայ բանասեր։
Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, զբաղվել դեղագործությամբ, միաժամանակ հետաքրքրվել է թատրոնով։ 1900-ականների կեսերից պոլսահայ մամուլում («Լույս», «Մասիս» և այլն), ինչպես և տարեգրքերում տպագրել է արևմտահայ մի շարք դերասան-դերասանուհիների կենսագրականները։ Հետագայում դրանք ամփոփել է մի հատորի մեջ, հրատարակել Կ. Պոլսում 1914-ին, «Թուրքահայ բեմը և իր գործիչները» վերնագրով, Շարասան ծածկանունով։ Գիրքը պարունակել է փաստական հարուստ տեղեկություններ արևմտահայ թատրոնի պատմության վերաբերյալ։ Աշխատության մեջ տրված մի բացատրությունից երևում է, որ նյութեր է հավաքել Պետրոս Ադամյանի մասին, ցանկանալով գրել առանձին գիրք, սակայն չի կարողացել կենսագործել այդ մտադրությունը[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 364.