Jump to content

Սատանի ճուտ № 13

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սատանի ճուտ № 13
Տեսակմուլտֆիլմ
Ժանրֆենթեզի, ընտանեկան ֆիլմ և սատանայական ֆիլմ
ՌեժիսորՆաթան Լեռներ
ՍցենարիստԲորիս Լարին
ՀնչյունավորումՎլադիմիր Բասով
ԵրաժշտությունՄիխայիլ Մեերովիչ
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԷկրան
Տևողություն9,31 s
ՊրիկվելTopsy-Turvy?
Թվական1982

«Սատանայի ճուտ № 13» (ռուս.՝ «Чертёнок № 13»), 1982 թվականի խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ, որն ստեղծել է ռեժիսոր Նաթան Լերները։ Այն պատմում է փոքրիկ սատանայի արկածների մասին և նախորդ տարի թողարկված «Шиворот-навыворот» մուլտֆիլմի շարունակությունն է։

80-ական թվականների սկզբից Լերները տարվել է տիկնիկային ֆիլմերով։ Եվ կինոյի այդ տեսակում, որը շատ բարդ է պլաստիկ և խաղային մարմնավորման համար, հասել է նկատելի հաջողությունների։ Այդ տարիներին Լերների ստեղծած ֆիլմերից լավագույնն է, թերևս, «Սատանայի ճուտ № 13», որն այն մանկականներից է, որը սիրում և հաճույքով դիտում են մեծահասակները։ Զվարճալի ու բարի սատանայիկը, որը չի ուզում և պարզապես չի կարողանում վատություններ անել, կարող է այդ սատանայական գործի փոխարեն ի սրտե հուզել և զվարճացնել ցանկացած տարիքի հանդիսատեսի։

— Կինոգետ Նատալյա Վենժերը ռեժիսոր Նաթան Լերների արվեստի մասին հոդվածում[1]

Մուլտֆիլմի սկզբում զգուշացվում է. «Ֆիլմի հեղինակները զգուշացնում են հանդիսատեսին, որ իրենք կատեգորիկ համաձայն չեն սատանաների մոտ ընդունված դպրոցական ծրագրի հետ»։

Սատանաների դպրոցում դասի թեման Սերն է։ Այն սատանաների մոտ նույնը չէ, ինչ մարդկանց մոտ։ Սատանաների մոտ սերը եսասիրությունն է և լիակատար, հարյուր տոկոսանոց արհամարհանքը մյուսների նկատմամբ։ № 13 սատանայի ճուտն այն հարցին, թե ում պետք է սիրի սատանան, տալիս է մի պատասխան, որը ոչ մի կերպ չի համապատասխանում դպրոցական ծրագրի սկզբունքին, որը կոչ է անում՝ «Սիրի՛ր քեզ, արհամարհի՛ր բոլորին և կյանքում քեզ սպասում է միայն հաջողություն»։

Դերերը հնչյունավորել են

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի վրա աշխատել են

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սցենարի հեղինակ՝ Բորիս Լարին
  • Ռեժիսոր՝ Նաթան Լերներ
  • Բեմադրող նկարիչներ՝ Յուրի Իսայկին, Ելենա Զելենինա
  • Օպերատոր՝ Լև Ռևտով
  • Կոմպոզիտոր՝ Միխայիլ Մեերովիչ
  • Հնչյունային օպերատոր՝ Նելլի Կուդրինա
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ ՕԼգա Անաշկինա, Լյուդմիլա Աֆրինա
  • Տիկնիկները պատրաստել են՝ Գենադի Բոգաչյով, Մարգարիտա Բոգատսկայա, Նինա Պանտելեևա, Անատոլի Կուզնեցով, Ա. Դեգտյարև, Ա. Նոզդրին
  • Մոնտաժող՝ Լյուդմիլա Կոպտևա
  • Խմբագիր՝ Ալիսա Ֆեոդորոդի
  • Տնօրեն՝ Իգոր Գելաշվիլի

Վերաթողարկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում 1990-ական թվականների կեսերին Studio PRO Video թողարկել է «Սատանայի ճուտ № 13» մուլտֆիլմը VHS-ով խորհրդային լավագույն մուլտֆիլմերի հավաքածուում։ 1996 թվականին մուլտֆիլմը թողարկվել է VHS-ով «Видеовосток» ընկերության կողմից։

2000 թվականին «Мастер Тэйп» ընկերությունը «Союз Видео» ընկերության հետ համատեղ «Պետհեռուստառադիոֆոնդի» աջակցությամբ արտոնագրված VHS-պատճեններ Betacam SP ձայներիզով թողարկել է «Մանկական կինոթատրոն։ Քեռի Ֆեոդորը, շունն ու կատուն» (ռուս.՝ «Детский кинотеатр: Дядя Фёдор, пёс и кот») շարքը։ Բոլոր արտոնագրված VHS-ները թողարկվել են Hi-Fi Stereo ձայնով և PAL համակարգում։

2002 թվականին թողարկված «Twic Lyrec» ընկերությունը թողարկել է «Чертёнок № 13» և «Крошка Енот» DVD-հավաքածուներում։ Այն թողարկվել է DVD-ով նաև «13 պատմություն» (ռուս.՝ «13 историй») հավաքածուում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]