Սավոյի դքսություն
| ||||
| ||||
Նշանաբան՝ | ||||
Քարտեզ | ||||
(1600 թվական) | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Շամբերի (1416—1562) Թուրին (1562—1714) | |||
Լեզու | պյեմոնտի լեզու, լատիներեն, ֆրանսերեն, իտալերեն, ֆրանկոպրովանսերեն | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | դքսություն | |||
Պետության գլուխ | Դուքս |
Սավոյի դքսություն, ֆեոդալական պետություն 1416-1720 թվականներին (1416 թվականին՝ կոմսություն)։ Մայրաքաղաքն էր Շամբերին, 1563 թվականից՝ Թուրինը։ Սահմանակից էր արևմուտքից՝ Ֆրանսիային, արևելքից՝ իտալական պետություններին։ Դքսության մի մասը Պիեմոնան էր։ XV դարի կեսից Սավոյայի դքսությունն ենթարկվել է Ֆրանսիայի էքսպանսիային։ XVI-XVII դդ․ Սավոյայի դքսությունը քայքայվել է Իտալիայի համար Հաբսբուրգների և Ֆրանսիայի միջև պատերազմների հետևանքով։ Իսպանական ժառանգության համար պատերազմում Սավոյայի դքսությունը սկզբում Ֆրանսիայի դաշնակիցն էր, 1703 թվականից անցել է «Հռոմեական սրբազան կայսրության» կողմը։ 1713 թվականի Ուտրեխտի հաշտությամբ Սավոյայի դուքս Վիկտոր Ամեդեյ II ստացել է Մոնֆեռատոն, Միլանի դքսության մի մասը և Սիցիլիան (Սիցիլիայի թագավոր տիտղոսով)։ 1720 թվականի Լոնդոնյան պայմանագրով Սավոյայի դքսությանն է անցել Սարդինիան (1718 թվականին կորցրած Սիցիլիայի փոխարեն), կազմավորվել է Սարդինիայի թագավորությունը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սավոյի դքսություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 206)։ |