Սասկիա Բարտուսյակ
Քաղաքացիությունը | Գերմանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 9, 1982[1][2] (42 տարեկան) | ||
Ծննդավայր | Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն | ||
Հասակ | 170 սանտիմետր | ||
Քաշ | 60 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան և կենտրոնական պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Սասկիա Բարտուսյակ (գերմ.՝ Saskia Bartusiak; սեպտեմբերի 9, 1982[1][2], Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ֆուտբոլիստուհի, Գերմանիայի կանանց ազգային հավաքականի խաղացող, հանդես է գալիս պաշտպանի դիրքում։ Աշխարհի չեմպիոն (2007), Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2009 և 2013), Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր (2008), Ամառային օլիմպիական խաղերի օլիմպիական չեմպիոնուհի (2016)։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականից Բարտուսյակը հանդես է եկել «Ֆրանկֆուրտ» ֆուտբոլային ակումբի կանանց թիմի կազմում, սակայն 2005 թվականին տեղափոխվել է «Ֆրանկֆուրտ» կանանց ֆուտբոլային ակումբի կազմ, հանդես գալով կանանց Բունդեսլիգայում։ «Ֆրանկֆուրտի» կազմում Բարտուսյակը դարձել է պաշտպանության կարևոր խաղացող։ Հետագա տարիներին նա թիմի հետ նվաճել է ՈՒԵՖԱ գավաթի (2005/06 և 2007/08 մրցաշրջաններում), կանանց Բունդեսլիգայի (2006/07 և 2007/08) և Գերմանիայի գավաթի (2006/07, 2007/08 և 2010/11) տիտղոսները[3]։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սասկիա Բարտուսյակը հավաքականի կազմում նորամուտը նշել է 2007 թվականի ապրիլին՝ Նիդեռլանդների դեմ խաղում։ 2007 թվականի աշխարհի առաջնությունում նա պահեստային խաղացող էր, սակայն դրանից հետո միջազգային խոշոր մրցաշարերում նա մշտապես խաղում էր հիմնական կազմում[3]։ 2013 թվականի նոյեմբերի 27-ին Խորվաթիայի դեմ խաղում 2015 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում խփեց իր առաջին և առայժմ միակ գոլը հավաքականի կազմում[4]:.
Գոլեր հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սասկիա Բարտուսյակի գոլերը Գերմանիայի հավաքականում[4] | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | թվական | Տեղ | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցախաղ |
1. | 27 նոյեմբեր, 2013 | Օսյեկ, Խորվաթիա | Խորվաթիա | 8:0 | 8:0 | Աշխարհի առաջնություն 2015, ընտրական մրցաշար |
2. | 22 հուլիս, 2016 | Պադերբորն, Գերմանիա | Գանա | 5:0 | 11:0 | Ընկերական խաղ |
3. | 6 օգոստոս, 2016 | ՍանՊաուլու, Բրազիլիա | Ավստրալիա | 2:2 | 2:2 | Օլիմպիական խաղեր 2016 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ֆրանկֆուրտ»
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՈՒԵՖԱ գավաթ․ հաղթող (3) 2005/06, 2007/08, 2014/15
- Բունդեսլիգա․ հաղթող (2) 2006/07, 2007/08
- Գերմանիայի գավաթ․ հաղթող (4) 2006/07, 2007/08, 2010/11, 2013/14
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխարհի առաջնություն․ հաղթող (1) 2007
- Եվրոպայի առաջնություն․ հաղթող (2) 2009, 2013
- Օլիմպիական խաղեր․ բրոնզե մրցանակակիր (1) 2008; ոսկի (1) 2016
- Ալգարվեի գավաթ․ հաղթող (1) 2012
- Եվրոպայի առաջություն (մինչև 19 տարեկան)․ հաղթող (1) 2000
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արծաթյա դափնու տերև[5]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 «Nationalspielerin Saskia Bartusiak» (գերմաներեն). DFB.de. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
- ↑ 4,0 4,1 «Players Info Bartusiak». DFB. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «saskia-bartusiak.de». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեպտեմբերի 9 ծնունդներ
- 1982 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2008 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ
- 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2019 ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի գավաթի խաղարկության մասնակիցներ
- Գերմանացի կին ֆուտբոլիստներ
- Գերմանացի ֆուտբոլիստներ
- Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Կանանց ֆուտբոլի պաշտպաններ