Սառա Վիլերս, լեդի Ջերսի
Սառա Վիլերս, լեդի Ջերսի | |
---|---|
Ծնվել է | մարտի 4, 1785[1] |
Մահացել է | հունվարի 26, 1867[1] (81 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Ամուսին | George Child Villiers, 5th Earl of Jersey?[2][3] |
Ծնողներ | հայր՝ John Fane, 10th Earl of Westmorland?[2][3], մայր՝ Sarah Fane, Countess of Westmorland?[2][3] |
Երեխաներ | Francis Child Villiers?, George Child Villiers, 6th Earl of Jersey?[3], Augustus Child-Villiers?[1][3], Frederick Child-Villiers?[1], Ադելա Չայլդ Վիլերս[1], Լեդի Սառա Չայլդ Վիլերս[1][3] և Lady Clementina Child-Villiers?[1] |
Sarah Villiers, Countess of Jersey Վիքիպահեստում |
Սառա Սոֆիա Չայլդ Վիլերս, Ջերսիի լեդի (անգլ.՝ Sarah Villiers, Countess of Jersey, մարտի 4, 1785[1] - հունվարի 26, 1867[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), ծննդյան անունը՝ լեդի Սառա Ֆեյն, անգլիացի արիստոկրատ և բանկիր, ամուսնության շնորհիվ՝ Վիլերսների ընտանիքի անդամ։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սառա Վիլերսը երկրորդ երեխան և ավագ դուստրն էր Ուեսթմորլենդի 10-րդ կոմս Ջոնն Ֆեյնի և նրա առաջին կնոջ՝ Սառա Ֆեյնի (Սառա Էնն Չայլդ)՝ Ռոբերտ Չայլդի դստեր ընտանիքում։ Նրա կրտսեր քույրը՝ Մարիան, ամուսնացել է Ջոն Պոնսոնբիի՝ հետագայում Բեսբորոյի 4-րդ կոմսի՝ լեդի Քերոլայն Լամբի եղբոր հետ[4]։ Նրա մյուս քույրը՝ լեդի Ավգուստան, սկզբում ամուսնացել է 2-րդ բարոն Բորինգդոնի հետ, իսկ 1809 թվականին սկանդալային կերպով փախել է։ Ավելի ուշ՝ կոմս Բորինգդոնի հետ ամուսնալուծությունից հետո, ամուսնացել է Արթուր Փեյջտի հետ։
Նրա մայրը Ռոբերտ Չայլդի միակ զավակն է եղել՝ Child & Co․ բանկային ընկերության գլխավոր բաժնետերը[4]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ պապիկի կտակի՝ Սառան եղել է նրա հիմնական ժառանգորդը, և նա ոչ միայն ժառանգել է Օստերլին[Ն 1], այլև դարձել է Child & Co.-ի ավագ գործընկերն իր տատի՝ Սառա Չայլդի մահից հետո։ Նրա ամուսինը՝ Ջորջ Վիլերսը, թագավորական արտոնագրով ավելացրել է Չայլդ ազգանունը։ Ժառանգությունը նրան դարձրել է Անգլիայի ամենահարուստ կանանցից մեկը. 1805 թվականին նա կարողացել է ընտանիքի չորս անդամներից յուրաքանչյուրին 20 000 ֆունտ ստերլինգ տալ՝ առանց սեփական եկամուտը խաթարելու։
Քաղաքականության մեջ նա թորի[Ն 2] է եղել, չնայած չի ունեցել այն կրքոտ հետաքրքրությունը քաղաքականության նկատմամբ, որը ցուցաբերել է իր զարմիկ Հարիետ Արբեթնոտը։ Լսելով, որ Վելինգթոնի դուքսը իշխանությունից հեռացել է 1830 թվականին, նա լաց է եղել հասարակության մեջ։ Հաղորդվել է, որ նա «շրջել է երկինքն ու երկիրը»՝ բողոքելով 1832 թվականի բարեփոխումների մասին օրենքի դեմ[5]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սառա Վիլերսն ամուսնացել է Ջորջ Չայլդ Վիլերսի՝ Ջերսիի 5-րդ կոմսի հետ, 1804 թվականի մայիսի 23-ին Բերկլի հրապարակում գտնվող իր տան արվեստանոցում։ Նրա ամուսնու մայրը՝ Ֆրենսիս Վիլյերը՝ Ջերսիի լեդին, եղել է Ջորջ IV թագավորի ամենահայտնի սիրուհիներից մեկը, երբ նա Ուելսի արքայազն էր։ Նրա սեփական գործերը, թեև խոհեմորեն են վարվել, բայց ասում էին, որ շատ են եղել. Հենրի Ջոն Թեմփլը՝ 3-րդ վիկոնտ Պալմերսթոնը, համարվել է նրա սիրեկաններից մեկը։ Երբ նրան հարցրել են, թե ինչու նա երբեք մենամարտ չի անցկացրել իր կնոջ հեղինակությունը պահպանելու համար, կոմս Ջերսին չոր պատասխանել է, որ դա կպահանջի նրանից մենամարտել Լոնդոնում բոլոր տղամարդկանց հետ[6]։ Սառան և Ջորջը ունեցել են յոթ երեխա[7]․
- Ջորջ Չայլդ Վիլերս, Ջերսիի 6-րդ կոմս (1808-1859), ով ամուսնացել է Ջուլիա Փիլի՝ վարչապետ սըր Ռոբերտ Պիլի դստեր հետ[7]։
- Ավգուստ Ջոն Վիլերս (1810-1847), ամուսնացել է Ջորջիանա Էլֆինսթոնի՝ Ջորջ Էլֆինսթոնի դստեր՝ 1-ին վիկոնտ Քեյթի հետ[7]։
- Ֆրեդերիկ Ուիլյամ Չայլդ Վիլերս (1815-1871), ամուսնացել է Ատլոնի 7-րդ Կոմս Ռեյնուդ Դիդերիկ Յակոբ վան Ռիդի դստեր՝ լեդի Էլիզաբեթ Մարիա վան Ռիդի հետ[7]։
- Ֆրենսիս Ջոն Ռոբերտ Չայլդ Վիլերս (1819-1862)[7]։
- Լեդի Սառա Ֆրեդերիկա Քերոլայն Չայլդ Վիլերս (1822-1853), ամուսնացել է Նիկոլաուս Փոլի՝ Էսթերհազիի 9-րդ արքայազնի՝ արքայադուստր Մարիա Թերեզա Թուրն-ի-Տաքսիսի[7]՝ Լեդի Ջերսիի ընկերուհու որդու հետ։
- Լեդի Կլեմենտինա Ավգուստա Վելինգթոն Չայլդ Վիլերս (1824-1858)[7]։
- Լեդի Ադելա Կորիսանդե Մարիա Չայլդ Վիլերս (1828-1860), ամուսնացել է փոխգնդապետ Չարլզ Պարկ Իբեթսոնի հետ[7]։ Լեդի Ադելայի սկանդալային փախուստը Գրետնա Գրինի կապիտան Իբեթսոնի հետ 1845 թվականի նոյեմբերին մեծացրել է լոնդոնյան բոլոր թերթերի տպաքանակը։
Լեդի Ջերսին Լոնդոնի ամենաբացառիկ սոցիալական ակումբի՝ Almack's-ի հովանավորներից մեկն է եղել և ռեգենտի դարաշրջանում թոնի[Ն 3] առաջնորդը։ Լեդի Ջերսին հայտնի է եղել «Լռություն» մականունով․ մականունը հեգնական էր, քանի որ, հայտնի է, որ նա գրեթե երբեք չէր դադարում խոսել[8]։ Հուշագիր կապիտան Գրոնովը, որը նրան չի սիրել, նրան անվանել է «թատերական ողբերգությունների թագուհի» և համարել «անդաստիարակ և աներևակայելի կոպիտ»։
Մեկ այլ ժամանակակից նրան նկարագրել է որպես «բարյացակամ, քաղաքականությամբ հետաքրքրված, լավ խոսող» և «աշխույժ, խելացի» կին՝ «հումորի մեծագույն զգացումով, որը ես երբևէ տեսել եմ կնոջ մեջ»[9]:։
Նա մահացել է Միդլսեքսի (այժմ՝ Լոնդոն) հրապարակի թիվ 38 հասցեում։ Նա վերապրել է ոչ միայն իր ամուսնուն, այլև իր յոթ երեխաներից վեցին[7].։
Ժողովրդական մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սառան անմահացել է Զենոբիայի կերպարով Դիզրայելիի «Էնդիմիոն» վեպում (1880 թվական)։
Քերոլայն Լամբը ծաղրել է նրան Գլենարվոնում․ որպես վրեժխնդրություն՝ լեդի Ջերսին նրան արգելել է այցելել Almack's, ինչը հասարակության գերագույն խայտառակությունն էր համարվում[10]։ Սա, սակայն, անսովոր էր, քանի որ նա աառանձնացել է ընկել բարությամբ և առատաձեռնությամբ. և ի վերջո Քերոլայնի ընտանիքը նրան համոզել է հանել արգելքը[11]։
Նա ռեգենտի դարաշրջանի Ժորժետ Հեյերի վեպերի մշտական հերոսն է, որտեղ ներկայացվում է որպես էքսցենտրիկ և անկանխատեսելի, բայց շատ խելացի և ուշադիր, բարության և առատաձեռնության ընդունակ։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գյուղական կալվածք է Լոնդոնի արևմուտքում՝ սկզբնապես թվագրված 1570-ական թվականներից։
- ↑ Քաղաքական շարժում կամ քաղաքական համակարգ Անգլիայում, քաղաքական փիլիսոփայություն, որը դասական պահպանողականության բրիտանական տարբերակն է։
- ↑ Բառն ի սկզբանե օգտագործվել է անգլիական հասարակության բարձր դասի համատեքստում և նշանակել է նորաձևության վիճակ, ոճ կամ ինչ-որ բան, որն այդ պահին նորաձև է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Kindred Britain
- ↑ 4,0 4,1 «Westmorland, Earl of (E, 1624)». cracroftspeerage.co.uk. Heraldic Media Limited. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 09-ին.
- ↑ Fraser, Antonia Perilous Question: the Drama of the Great Reform Bill 1832 Weidenfeld and Nicolson, 2013; p. 91
- ↑ Ridley, Jasper Lord Palmerston London: Constable, 1970; p. 42
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 «Jersey, Earl of (E, 1697)». cracroftspeerage.co.uk. Heraldic Media Limited. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 09-ին.
- ↑ cf Georgette Heyer The Grand Sophy "Dreadful woman-she never stops talking! ...She is known as Silence in London".
- ↑ Rachel Knowles: „Sarah Child Villiers, Countess of Jersey“ auf regencyhistory.net
- ↑ Lord David Cecil Melbourne Pan Books Edition, 1965; p. 122
- ↑ Ridley, p. 42
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mad and Bad: Real Heroines of the Regency
- Lady Landlords of Prince Edward Island: Imperial Dreams and the Defence of стр. 54
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lady Sarah Jersey Արխիվացված 25 Մարտ 2011 Wayback Machine [sic] at The Dukes of Buckingham and Chandos
- The Lady Patronesses of Almack's at Georgian, Regency & Victorian Research by Kristine Hughes.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Վիլերս, լեդի Ջերսի» հոդվածին։ |
|