Կադրիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կադրիլ

Կադրիլ (ֆր.՝ quadrille, իսպ.՝ cuadrilla ― բառացի նշանակում է չորս մարդուց բաղկացած խումբ), տարածված պար, չափըը՝ 2/4։ Կազմվում է 5-6 ֆիգուրից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անունը և պարեղանակը։ Պարում են 4 և ավելի զույգերով։

Սկզբնական շրջանում բաղկացած էր 5 հատվածից, հետագայում ավելացել է գալոպը, որպես 6-րդ (ամենաարագ մաս)։ Մասրից յուրաքանչյուրնն ունի իր անունը, առանձին եղանակը և չափը՝ 3/8, 6/8 և 2/4:

18-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի վերջը տարածված սալոնային պար էր։ Տարիների ընթացքում մտել է ժողովրդի մեջ, ձեռք բերել ժողովրդական պարի առանձնահատկություններ։

Ունի տարբեր անուններ․ ռուսերեն և ուկրաիներեն նույնպես կադրիլ է, իսկ հայկական ժողովրդական, պարային ֆոնդում՝ էրզրումի և Ջավախքի «Քյոռ-օղլի», «Ագուռի» կադրիլ պարեր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кадриль, французский танец // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Երաժշտական բացատրական բառարան, «Խորհրդային գրող», 1989


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 154