Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սապրոֆիտ. Ascomycota
Սապրոֆիտներ (հունարեն ՝ sapross — «փտած» և «phyton» — բույս ), մեռած օրգանիզմների օրգանական նյութով կամ կենդանի օրգանիզմների արտաթորություններով սնվող բույսեր ։ Ըստ սնման տիպի տարասուն օրգանիզմներ են։ Ինքնասուն օրգանիզմների հետ կարևոր դեր են կատարում բնության մեջ նյութերի շրջանառության գործում, քանի որ դիակները և կենդանիների արտաթորությունները (օրգանական նյութեր ) քայքայում են մինչև ջրի, ածխածնի երկօքսիդի , ամոնիակի և այլ անօրգանական նյութերի ։ Հանդիպում են գլխավորապես բակտերիաների , ճառագայթասնկերի և սնկերի մեջ։ Որոշ սապրոֆիտներ կարող են դառնալ մակաբույծներ , իսկ մի շարք ֆոտոսինթեզող օրգանիզմներ (օրինակ, որոշ կանաչ ջրիմուռներ )՝ սապրոֆիտներ․։ Հաճախ սապրոֆիտներ են անվանում միկոռիզային սնկերի միջոցով սնվող որոշ ծաղկավոր բույսերի ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 186 )։